Տարադրամ

Արխիվ


« Մայիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
Երեքշաբթի, 09 Մայիս 2017 23:15

Ուրվագիծ 09.05.2017

Բաժին՝ Ուրվագիծ
Երեքշաբթի, 09 Մայիս 2017 22:50

Էպիկենտրոն 09.05.2017

 

Բաժին՝ Էպիկենտրոն
Երեքշաբթի, 09 Մայիս 2017 22:30

Անցում Դուլյանի հետ 09.05.2017

Բաժին՝ Անցում
Երեքշաբթի, 09 Մայիս 2017 21:18

Երանի, Սերիա 275

Բաժին՝ Երանի

Շնորհավորանքի յուրօրինակ ակորդը տրվել է Հանրապետության հրապարակում, որտեղ տոնական շքերթ անող հրշեջ մեքենաներին միացել է արտակարգ իրավիճակների նախարարության փողային նվագախումբը: Նախարարության աշխատակիցները կարմիր, կապույտ, նարնջագույն բազմաթիվ փուչիկներ են բաց թողել երկինք՝ ի նշան խաղաղության:

Զինվորական պատրաստությամբ ու կազմ պատրաստ: 72 տարի անց անգամ վետերանները մի մարդու պես գնացել են Հաղթանակի զբոսայգի: Անմար կրակը լավագույն վայրերից մեկն է հին ու բարի հաղթական օրերը հիշելու համար: Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար արժեւորվում է եւս երկու կարեւոր տոնով՝ Շուշիի ազատագրում եւ բանակի կազմավորում: Հաղթանակի զբոսայգում տեղի է ունեցել զինվորական շքերթ, որին ներկա են եղել վարչապետ Կարեն Կարապետյանը, զինվորականներ, պատգամավորներ:

Շուշիի ազատագրման ռազմագործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը՝ ժամը 2.30-ին. Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով։ Ռազմական գործողությունը ղեկավարել է ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը։  Ինչպես 25 տարի առաջ՝ ազատամարտիկների հետքերով, 3 ուղղություններով ու ավանդույթի ուժով՝ լեռներում հարսանիք  կազմակերպողներն այս անգամ երիտասարդներն են:

Մայիսի 9-ը հաղթանակների օր է: Հայրենական Մեծ պատերազմի Հաղթանակի 72-րդ, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի օրն է այսօր:  Աշխատանքային այցով Արցախում է նախագահ Սերժ Սարգսյանը: Նա Ստեփանակերտում և  Շուշիում   մասնակցել է տոնական միջոցառումներին: