Տարադրամ

Արխիվ


« Մայիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
Չորեքշաբթի, 31 Մայիս 2017 23:36

Ուրվագիծ 31.05.2017

Բաժին՝ Ուրվագիծ
Չորեքշաբթի, 31 Մայիս 2017 22:39

Անցում Դուլյանի հետ 31.05.2017

Բաժին՝ Անցում
Չորեքշաբթի, 31 Մայիս 2017 20:10

Անցուդարձ 30.05.2017

Բաժին՝ Անցուդարձ
Չորեքշաբթի, 31 Մայիս 2017 19:26

Dr. Դավիթ 31.05.2017

Բաժին՝ Dr. Դավիթ

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձորում:  Շենքի վերելակի հորանը երեխա է ընկել մինչև փրկարարների ժամանելը բնակիչներին հաջողվել է հորանից դուրս բերել 15-ամյա Լուսինե Զաքարյանին: Նա բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Հիվանդանոց ընդունման պահին տուժողի վիճակը գնահատվել է ծանր:

2009-ից գործող դպրոցի 200-ից ավելի շրջանավարտների շարքերը համալրվել են ևս 21-ով: Անհնարինը ոչինչ է. պատմության մեծագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Մուհամեդ Ալիի խոսքերն է ընկած Առաջնորդության դպրոցի ուսումնառության հիմքում:

Ներազգային ազատագրական շարժման առաջնորդ Վահան Մարտիրոսյանը, որը 2015 թվականին քաղաքական ապաստան էր ստացել Ադրբեջանում տեսաուղերձ է հղել: Հարևան այդ երկրի նախաձեռնած «Խաղաղության պլատֆորմի» քարոզիչն այժմ պնդում է, որ դա ադրբեջանական հատուկ ծառայությունների նախաձեռնությունն է: Տեսաուղերձը ստացել է նաև քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը:

Վիգեն Սարգսյանը մի քանի հանդիպում է ունեցել Կիպրոսի ղեկավար կազմի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է նաեւ Արցախի խնդիրը: Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոաննիսի համոզմամբ՝ սխալ է զուգահեռներ անցկացնելը Կիպրոսի եւ Արցախի  խնդիրների միջև, քանի որ, ի տարբերություն Հյուսիսային Կիպրոսի, որը բռնազավթել է Թուրքիան, Արցախը հայերի պատմական տարածքն է: Նրանք այնտեղ միշտ են եղել, պայքարել են իրենց անվտանգության համար և անկախություն հռչակել։ Վիգեն Սարգսյանի պաշտոնական այցի մանրամասները:

Ազգային Ժողովն այսօր շարունակել է կառավարության նախաձեռնությամբ երեկ հրավիրած արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Նախքան օրակարգի հարցերի քննարկումը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խորհրդարանին է ներկայացրել ԱԺ Ծառուկյան խմբակցության երեք նոր պատգամավորներին՝ Նորա Առուստամյանին, Գևորգ Պետրոսյանին և Հակոբ Նազարյանին: Կառավարության ներկայացուցիչները 2-րդ ընթերցմամբ ներկայացրել են երեկ ընդունված նախագծերը: Դրանից մեկում, որը վերաբերում էր քննիչների և դատախազների թոշակներին, կատարվել է փոփոխություն: Այսօր ևս ընդդիմադիր խմբակցությունները՝ Ծառուկյան դաշինքը և Ելքը, խիստ քննադատության են ենթարկել Կառավարության այդ նախագիծը:

<< Սկիզբ < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջ >> էջ 1՝ 2-ից