Տարադրամ

Արխիվ


« Մայիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
Շաբաթ, 27 Մայիս 2017 22:10

Էպիկենտրոն 27.05.2017

 

Բաժին՝ Էպիկենտրոն

Հրազդան քաղաքը հայկական սպորտին տվել է բազմաթիվ լավ մարզիկներ: Հրազդանից է եղել նաև ձյուդոիստ Եվրոպայի չեմպիոն Արմեն Նազարյանը: Վերջին ամսիներին Հրազդանում մեծ  աշխատանք է կատարվում նաև հաշմանդամային սպորտը ու հատկապես թիավարությունը զարգացնելու ուղղությամբ: Վերջերս ձևավորված պարալիմպիկ կանոեի ասոցացիան հավաքագրել է հաշմանդամություն ունեցող մարզիկներին, որոնց նախապատրաստում է օգոստոսին կայանալիք  աշխարհի առաջնությանը:

Մարզպետ Կարապետ Գուլոյանը, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանի հետ եղել են Նոր Հաճն, Բյուրեղավան, Աբովյան քաղաքներում: Գյուղապետները մարզպետին եւ նախարարի պաշտոնակատարին ներկայացրել են իրականացվող եւ ապագայում արվելիք ծրագրերը: Կարապետ Գուլոյանը կարեւոր է համարել Մաքուր Հայաստան նախաձեռնությունը, եւ ասել, որ քաղաքացին պետք է պահպանի շրջակա միջավայրի մաքրությունը:

25 տարի անց ու 25 տարվա հեռանկարով տեղի է ունեցել  Հայաստան համահայկական հիմնադրամի  հոգաբարձուների 26-րդ  նիստը: Հայկական երկու պետությունների ներկայացուցիչները, սփյուռքի կառույցներն ու անհատները, մեծ ու փոքր նվիրատուները հսկայական գործունեություն են ծավալել անցած քառորդ դարի ընթացքում:  Նախագահ Սարգսյանը վստահեցրել է, որ Հիմնադրամը շարունակելու  է իրականացնել իր բացառիկ առաքելությունը: 26-րդ  նիստը  որոշել է, որ այս տարի Հայաստան համահայկական հիմնադրամի Մարաթոն-2017-ը նպատակաուղղված է լինելու Արցախի Հանրապետության տարածքում հիմնականում երկու ծրագրերի իրականացմանը՝ խորքային հորերի հորատմանն ու ոռոգման նոր ցանցի կառուցմանը և արևային էներգիայի կիրառմանը:

Հունիսի 6-ին Հայաստանում անցկացվելու է «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցելու է ԱՊՀ անդամ 15 երկրի 25 գեղեցկուհի: Մրցույթի գլխավոր հովանավորը «Մուլտի Գրուպ» կոնցեռնն է: Եզրափակիչը տեղի է ունենալու «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրում: Մրցույթի մասնակիցներն արդեն Հայաստանում են: Գեղեցկուհիներն այսօր այցելել են Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ, շրջել թանգարանում և շուստովյան  պատմական մառաններում,  ծանոթացել հայկական կոնյակագործության պատմությանը: