Տարադրամ

Արխիվ


« Մայիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
Ուրբաթ, 26 Մայիս 2017 19:30

Առողջարան 26.05.2017

Բաժին՝ Առողջարան

Յուրաքանչյուր դպրոցում շրջանավարտներն իսկական տոնախմբություն են կազմակերպել: Գրկախանություն, հիշողություն, երջանկություն և արցունքներ. մանկության ու պատանեկության անջնջելի հուշերը դպրոցում թողած երիտասարդները թևակոխում են կյանքի նոր փուլ:

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանն այցելել է Երևանի 54-րդ դպրոց: Մենք ձեզ փոխանցում ենք անկախ պետություն և ազատագրված Արցախ: Մեր ազգային կենսագործունեության նկատմամբ հպարտության զգացում, որը դուք պետք է վերցնեք ու տանեք առաջ: Ամենակարևորը՝ վստահ լինեք, որ սա ձեր երկիրն է ու պատասխանատու լինեք դրա համար: Ուր էլ լինեք, դուք պետք է դա գիտակցեք,- 12-րդ դասարանցիներին ասել է Լևոն Մկրտչյանը:

Առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի մրցանակների հանձնման արարողությունն էր: Մի քանի բնագավառներում ներդրած նշանակալից ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Պողոսյան և որդիներ հիմնադրամի ներկայացուցիչ Ժան Պողոսյանը: Այս տարի 12 անվանակարգից 5-ը չեն ունեցել հաղթողներ:

Ուրբաթ, 26 Մայիս 2017 13:42

Մուլտիկնիկ 26.05.2017

Բաժին՝ Մուլտիկնիկ

Կյանքի նոր փուլ տանող առաջին քայլերը՝ խրախուսական նվերներով ու բարեմաղթանքներով. ,Գագիկ Ծառուկյանե բարեգործական հիմնադրամը, շարունակելով տարիների ավանդույթը, դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ հաճելի ու միաժամանակ արդեն սպասված անակնկալներ  է նախատեսել Կոտայքի մարզի Աբովյան, Բյուրեղավան, Նոր Հաճն քաղաքների, նաև 4 տասնյակից ավելի հարակից գյուղերի 1000-ից ավելի շրջանավարտների համար: Դրամական պարգև, ծաղիկներ ու ոգևորող խոսքեր. ,Գագիկ Ծառուկյանե բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները  շրջանավարտներին են հանձնել նվերներն ու փոխանցել Գագիկ Ծառուկյանի շնորհավորանքը. մշտապես բարձր պահել հարազատ կրթօջախի պատիվը, դառնալ պիտանի մարդ ու արժանի քաղաքացի: Հարազատ կրթօջախին հրաժեշտ տվող երիտասարդները վստահեցրել են՝ գիտելիքները, որ սերտել են դպրոցում, ի նպաստ հայրենի երկրի են ծառայեցնելու՝ արդարացնելով թե՛ մշտապես իրենց կողքին գտնվող բարերարի, և թե՛ սիրելի մանկավարժների ակնկալիքները: Շրջանավարտների խոսքով՝ նախաձեռնությունը հերթական անգամ վկայում է, որ հանրապետության հատկապես Կոտայքի մարզը Գագիկ Ծառուկյանի ամենօրյա հոգածության ներքո է:

Ուրբաթ, 26 Մայիս 2017 11:36

Անցուդարձ 26.05.2017

Բաժին՝ Անցուդարձ
<< Սկիզբ < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջ >> էջ 1՝ 2-ից