Տարադրամ

Արխիվ


« Մայիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
Երեքշաբթի, 23 Մայիս 2017 23:15

Ուրվագիծ 23.05.2017

Բաժին՝ Ուրվագիծ
Երեքշաբթի, 23 Մայիս 2017 22:30

Անցում Դուլյանի հետ 23.05.2017

Բաժին՝ Անցում
Երեքշաբթի, 23 Մայիս 2017 20:05

Անցուդարձ 23.05.2017

Բաժին՝ Անցուդարձ

Հայաստանի խաղաղապահ ուժերը հնարավոր է առաջիկայում ընդլայնեն միջազգային ներգրավվածությունը, ասել է Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետը: Հայկական զորախմբերն այժմ մասնակցում են 3 առաքելության՝ Կոսովոյում, Աֆղանստանում և Լիբանանում: Մեկ սպա խաղաղապահ առաքելությունն  իրականացնում է Մալիում: Հայ խաղաղապահների հիմնական նպատակն է ներդրում ունենալ միջազգային անվտանգության ապահովման գործում : Ինչ վերաբերում է Յուրի Խաչատուրովի՝  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելուն, Լևոն Այվազյանն ասաց, որ դա բարձրացնում է մեր պետության դերը տվյալ կազմակերպության ներսում:

Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջին շրջանի կարևորագույն իրադարձությունը ոչ թե ադրբեջանցիների՝ հայկական ռազմական օբյեկտին Սպայկով հարվածելն էր կամ հայկական կողմի պատժիչ գործողությունը, այլ ավելի շատ քաղաքական գործընթացները,- այսօր ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա առանձնացրել է Հայաստանի նախագահի՝ Խորհրդարանի անդրանիկ նիստում հնչեցրած ուղերձի մի քանի շեշտադրում և եզրակացրել, որ Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը փոխվել է:

Բրյուսելում կայացել է Հայաստանի եւ Եվրոպական միության գործակցության խորհրդի 17-րդ նիստը: Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, իսկ Եվրոպական միության պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: Քննարկվել է Հայաստանի եւ Եվրոպական միության քաղաքական երկխոսությանը, առևտրի և ոլորտային գործակցությանը, մարդու իրավունքներին, բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցեր: Ընդգծելով փետրվարին Հայաստանի  Նախագահ Սերժ Սարգսյանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ բանակցության ավարտի մասին հայտարարությունը և մարտին Երևանում դրա նախաստորագրումը՝ կողմերը հույս են հայտնվել, որ Համաձայնագիրը հնարավոր կլինի ստորագրել ԵՄ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովի ընթացքում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը և Ֆեդերիկա Մոգերինին հանդես են եկել հայտարարություններով:

Երեկ գիշեր՝   Միացյալ Թագավորության Մանչեսթեր քաղաքում տեղի ունեցած  պայթյունը սպանել է  22 և վիրավորել 59 մարդու: Ենթադրյալ մահապարտ ահաբեկիչը գործել է միայնակ՝ գործի դնելով ինքնաշեն պայթուցիկ սարքը: Կա մեկ ձերբակալված: Անգլիայի թագուհին, աշխարհի տարբեր պետությունների ղեկավարներ, այդ թվում Հայաստանի նախագահը, դատապարտել են Մանչեսթերի ահաբեկությունը: Ըստ որոշ ոչ պաշտոնական հրապարակումների՝ ահաբեկության պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական Պետությունը:

Երեքշաբթի, 23 Մայիս 2017 16:30

Մուլտիկնիկ 23.05.2017

Բաժին՝ Մուլտիկնիկ