Տարադրամ

Արխիվ


« Մայիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Բյուրականի աստղադիտարանը պետք է ունենա զարգացման հեռակա տեսլական, այսինքն՝ մի քանի տասնյակ տարվա համար,- հայտարարել է Բյուրականի աստղադիտարանի նորընտիր տնօրեն Արեգ Միքայելյանը: Դա միջազգային մոտեցում է, գիտական այս հիմնարկը պետք է դրան համընթաց գնա:

Ուրբաթ, 19 Մայիս 2017 22:10

Էպիկենտրոն 19.05.2017

 

Բաժին՝ Էպիկենտրոն

Տոլմայի համահայկական 7 – րդ փառատոնը կանցկացվի վաղը՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Դվին քաղաքից քիչ հեռու՝ Հնաբերդ գյուղում: Միջոցառման մրցութային մասի մեկնարկը կտրվի ժամը 11 – ին: Զբոսաշրջային մի քանի ընկերություն արձագանքել են փառատոնին: Հնաբերդում այս պահին նախապատրաստական եռուզեռ է:

Նախագահ Բակո Սահակյանը երեկ  այցելել է Շուշի, ծանոթացել Բերդաքաղաքի մշակույթի և երիտասարդության կենտրոնի շինարարության ընթացքին: Երկրի ղեկավարը հետևել է Մեղրեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում շարունակվող պեղումներին, հրավիրել խորհրդակցություն՝ մշակույթի ոլորտում նախատեսվող ծրագրերի վերաբերյալ:

Երկուսը Հանրապետական կուսակցության պատգամավոր են, մյուսը Ծառուկյան կուսակցությունների դաշինքի: Նորընտիր փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանը, Էդուարդ Շարմազանովը և Միքայել Մելքումյանը շնորհակալություն են հայտնել գործընկերներին վստահության համար: Խորհրդարանը քննարկել է նաեւ հանձնաժողովների  կազմի հարցը: Ընդդիմադիր պատգամավորներին մտահոգել է Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի կրճատումն ու միավորումը պետաիրավական հանձնաժողովի հետ: Ծառուկյան դաշինքի երեք պատգամավոր հրաժարականի դիմում են ներկայացրել: Նրանք են Հարություն Ղարագյոզյանը, Արտյոմ Ծառուկյանը եւ Խաչիկ Մանուկյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատարի հետ:  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը նախագահին զեկուցել է արտահանման զարգացման և ներդրումների ներգրավման ուղղությամբ արձանագրված արդյունքների և իրականացվելիք աշխատանքի մասին։