Տարադրամ

Արխիվ


« Մայիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Տոնական միջոցառումները մեկնարկել են հարգանքի տուրքով:  Շուշիի շրջանի Մեծ շեն և Հին շեն գյուղերում հարգել են արցախյան ազատամարտում զոհված բերդաձորցիների հիշատակը, գնահատել երախտավորների վաստակը: Բերդաձորի ազատագրմանը նվիրված տոնական միջոցառումներին մասնակցել են Արցախի ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, խորհրդարանի և կառավարության անդամներ:

Խորհրադարանի առաջին նիստում փակ գաղտնի քվեարկությամբ Բաբոլյանը 88 կողմ ձայնով հաղթել է իր միակ մրցակցին՝ ընդդիմադիր Ելք դաշինքը ներկայացնող Էդմոն Մարուքյանին, ում ԱԺ խոսնակի պաշտոնում է տեսել 12 պատգամավոր: Խորհրդարանական խմբակցություններն այսօր ներկայացրել են նաև ԱԺ նախագահի 3 տեղակալների իրենց թեկնածուներին՝ Հանրապետականը առաջադրել է Էդուարդ Շարմազանովին և Արփինե Հովհաննիսյանին, իսկ Ծառուկյան դաշինքը՝ Միքայել Մելքումյանին: ԱԺ փոխխոսնակների, նաև մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը տեղի կունենա վաղը:

Նախորդ 131 պատգամավորներն իրենց տեղը զիջել են նորընտիր 105 պատգամավորին: Նորընտիր պատգամավորներին օրհնել է  ՆՍՕՏՏ Գարեգին Բ կաթողիկոսը: Օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին շնորհավորել է նախագահ Սերժ Սարգսյանը: Երկու տարի առաջ, երբ հաստատվում էր Հայաստանի Հանրապետության սահմանադրության բարեփոխումների հայեցակարգը, ես հավատում էի, որ մոտ ապագայում մենք մտնելու ենք բեկումնային մի ժամանակաշրջան, որն իր բնույթով լինելու է խոստումնալից, բայց նաև պատասխանատու: Այսօր եկել է այդ օրը: Եվ ես շնորհավորում եմ բոլորիս այդ առիթով: Իսկ ձեզ, հարգելի՛ պատգամավորներ, շնորհավորում եմ կրկնակի, քանի որ այս կարևոր շրջափուլում դուք եք պետական կառավարման նոր կարգի կայացման ուղղությամբ առաջին և գլխավոր քայլը կատարողները: Բոլորս լավ գիտակցում ենք, որ շատ գործ ունենք անելու, բայց ունենք նաև ամուր կամք, մեծ լավատեսություն և տարիների մնայուն փորձ՝ մեր սկսած գործը հաջողությամբ պսակելու համար,- ասել է երկրի ղեկավարը: Անդրանիկ նիստը վարել է խորհրդարանի ամենատարեց պատգամավորը՝ քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը:

6-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստի մեկնարկից առաջ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին

6-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստի մեկնարկից առաջ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին

Հինգշաբթի, 18 Մայիս 2017 11:30

Անցում Դուլյանի հետ 18.05.2017

Բաժին՝ Անցում
Հինգշաբթի, 18 Մայիս 2017 11:24

Էպիկենտրոն 18.05.2017

Բաժին՝ Էպիկենտրոն
Հինգշաբթի, 18 Մայիս 2017 11:21

Մուլտիկնիկ 18.05.2017

Բաժին՝ Մուլտիկնիկ