Տարադրամ

Արխիվ


« Մայիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
Երեքշաբթի, 16 Մայիս 2017 23:33

Ուրվագիծ 16.05.2017

Բաժին՝ Ուրվագիծ
Երեքշաբթի, 16 Մայիս 2017 22:35

Անցում Դուլյանի հետ 16.05.2017

Բաժին՝ Անցում

Հուլիսի 24-ից 31-ը Սևանա լճի ափին կանցկացվի Սևան Ստարտափ Սամմիթ 2017 ամենամյա վրանային բիզնես ֆորումը: Ֆորումի նպատակն է բացահայտել նոր բիզնես գաղափարներ, օգնել դրանց կայացմանը ու  ֆինանսապես աջակցել: Ստարտափ Սամմիթի մասնակցության  հայտագրումը արդեն մեկնարկել է:

Երևանի ավագանու ընտրություն, որ արդեն պատմություն է. քայլ առաջ թե՞ հետ. ընտրության ընթացքն ու տեղ գտած առանձին դրվագներ վերլուծել են քաղաքագետներ Անուշ Սեդրակյանն ու Թևան Պողոսյանը: Նրանց մեկնաբանությունները՝ տեսանյութում:

Մամուլի ակումբներում շարունակվում են Երևանի ավագանու մայիսի 14-ին կայացած ընտրության վերաբերյալ քննարկումները: ԱԺ նախկին պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը և Թևան Պողոսյանը, դատապարտելով հանդերձ ընտրության օրը տեղի ունեցած միջադեպերը, արձանագրել են նաև դրական միտումներ: Օրինակ այն, որ ընտրությունից հետո ընդդիմությանը հաջողվել է  ավագանիում գրեթե եռապատկել իր ներկայությունը:

Երեկ Հենարան.էյ էմ կայքը տեղեկություն էր հրապարակել, թե իբր Շենգավիթ և Մալաթիա-Սեբատիա վարչական շրջաններն ընդգրկող  3-րդ ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Կարեն Առաքելյանը պատրաստվում է դատական կարգով վիճարկել  մանդատ ստանալու հարցը: Հրապարակված տեղեկությունը Կարեն Առաքելյանը համարել է զրպարտություն՝ ընդգծելով, որ ինֆորմացիան ծայրից ծայր սուտ է: Նա նշել է, որ հանրությանը մոլորության մեջ գցելու և կեղծ ինֆորմացիա տարածելու փոխարեն ճիշտ կլիներ լուրի իսկությունն անձամբ իրենից ճշտել:

Քաթարի Պետությունում պաշտոնական այցով գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն հանդիպել է նաև Կատարի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Սերժ Սարգսյանը վստահեցրել  է,  որ Կատարում հայկական համայնքն իր ներդրումն է բերում այդ երկրի զարգացման գործին՝ փորձելով պահպանել  հայեցի ոգին: Այդ գործում, Նախագահ Սարգսյանը կարևոր է  համարել Մեսրոպյան մեկօրյա վարժարանի դերակատարությունը:

Երեքշաբթի, 16 Մայիս 2017 09:37

Էպիկենտրոն 16.05.2017

Բաժին՝ Էպիկենտրոն
<< Սկիզբ < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջ >> էջ 1՝ 2-ից