Տարադրամ

Արխիվ


« Մայիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
Շաբաթ, 13 Մայիս 2017 22:10

Էպիկենտրոն 13.05.2017

 

Բաժին՝ Էպիկենտրոն

Ի՞նչ խնդիրներ կան պանրագործության ոլորտում, արտահանման ծավալն արդյո՞ք բավարար է, ի՞նչ է անում պետությունն աջակցելու համար ոլորտի զարգացմանը:  Հարցերի պատասխանը լավ գիտեն թե կառավարությունը և թե բիզնեսով զբաղվողները: Մասնագետների կարծիքները լսել է, իմ գործընկեր Գրիգոր Գևորգյանը:

Եթե կառույցը լավ չի աշխատում պետք չէ անմիջապես փակել, այլ մտածել ինչպես անել, որ այն ճիշտ աշխատի: Լեզվի պետական տեսչության լուծարմանն է անդրադարձել հոգեբան Սամվել Խուդոյանը: Հայաստանի գրողների միության նախագահը կարծում է, որ մեր լեզվամտածողությունն ահագնորեն աղճատվում է, գռեհկանում: Այսօր մենք ունենք այդ կառույցի պահանջը: Երբ մարդու ականջը հիվանդ է լինում, մարդուն չեն վերացնում, այլ նշանակում են տեղային բուժում: Ագրեսիվ մեթոդներից վերանանք և գանք ճիշտ հայտարարի,- ասել է Միլիտոնյանը: Բանախոսներն անդրադարձել են նաև հանրապետության վարչապետի՝ դպրոցներն օպտիմալացնելու հանձնարարականին:

Համակարգի թերության պատճառով նրանք կարողացել են կրեպտո վիրուսով վարակել 200 հազարից ավելի համակարգիչ, այդ թվում նաեւ Հայաստանում: Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել է այն անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է անել ժամ ժամի տարածվող վիրուսով չվարակվելու համար:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր հանրապետության նախագահին զեկուցել է նախարարության իրականացրած միջոցառումները, կոռուպցիայի դեմ պայքարի համար ձեռնարկվող բարեփոխումները: