Տարադրամ

Արխիվ


« Ապրիլ 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
Շաբաթ, 08 Ապրիլ 2017 17:38

Դրայվ նյուզ 08.04.17

Բաժին՝ Դրայվ նյուզ

Վերջին զարգացումները Սիրիայում, Թուրքիայի դերակատարությանը: Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի գնահատմամբ, ռուս-ամերիկյան հարաբերությունը, հատկապես սիրիական խնդրի համատեքստում, բավական լարված է: ԱՄՆ-ը փորձում է ընդլայնել ազդեցության գոտին, որի հետեւանքով վիճակն ավելի է սրվում:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հաստատել է, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կառուցվելու է ռեստորան:  Նախագիծը լինելու է  պետական բյուջեի հաշվին: Նախարարի հայտարարությունը  տեղիք է տվել բազմաթիվ քննարկումների: Ինչ  կարծիք ունի հասարակությունը նախարի հայտարարության վերաբերյալ պարզել է իմ գործընկեր Գրիգոր Գևորգյանը:

Մի քանի օր է անդադար թանկանում են առաջին անհրաժեշտության ապրանքները՝ալյուրը, շաքարավազը, կարագը, մսամթերքի որոշ տեսակներ, իսկ մրգերից՝ բանանը: Թանկացումը առաջացրել է մարդկանց դժգոհությունը: Քաղաքացիների համար թանկացումը սպասելի էր, որովհետեւ խորհրդարանի ընտրությունից հաշված օրեր են անցել: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն էլ հանձնախումբ է ստեղծել՝ պարզելու համար թանկացումներ կան, թե ոչ:

Հայաստանը հերթական մեդալներն է նվաճել  Խորվաթիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Երեկ մեր երկրորդ մեդալն ապահովել է  90 կգ քաշային կարգում հանդես եկող Տաթև Հակոբյանը, իսկ այսօր Սիմոն Մարտիրոսյանը չի ունեցել հավասարը ու նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ մասնակիցներին ստիպելով հոտնկայս հարգել հայոց հիմն ու եռագույնը:

Շաբաթ, 08 Ապրիլ 2017 12:26

Ավտո դրայվ 09.04.2017

Բաժին՝ Ավտո դրայվ

Ձևավորված  ավանդույթի համաձայն ամեն տարի ապրիլի 7-ին, մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ  Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը  գեղեցիկ անակնկալ է մատուցում  տարբեր ոլորտների  երախտավորներին:  Այս տարի նույնպես հիմնադրամը չի մոռացել գարնանային ամենագեղեցիկ տոնը հիշարժան դարձնել ու ժպիտ պարգևել հարյուրավոր կանանց:

Ձևավորված  ավանդույթի համաձայն ամեն տարի ապրիլի 7-ին, մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ  Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը  գեղեցիկ անակնկալ է մատուցում  տարբեր ոլորտների  երախտավորներին:  Այս տարի նույնպես հիմնադրամը չի մոռացել գարնանային ամենագեղեցիկ տոնը հիշարժան դարձնել ու ժպիտ պարգևել հարյուրավոր կանանց:

Նոր կյանք՝ նոր բնակարաններում. Մայրության և գեղեցկության տոնը յուրովին է նշանավորվել Հանրապետության երկրորդ քաղաքում: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, հոգաբարձուների խորհդի նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ՝  նոր և բնակության համար միանգամայն պատրաստ բնակարաններ է նվիրել տնակներում ապրող բոլոր այն ընտանիքներին, որտեղ առաջիկայում նոր երեխա է լույս աշխարհ գալու: Գաղափարը ծնվել է ամիսներ առաջ, սակայն ինչպես տեղեկացրել է Շիրակ կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ծրագրի մասին  հայտարարվել է ընտրություններից հետո միայն: Բնակարանների բանալիները Ռոզա Ծառուկյանը երեկ անձամբ է հանձնել գյումրեցի ընտանիքներին: Նա նշել է, որ Գագիկ Ծառուկյանն  առանձնահատուկ վերաբերմունք ունի Գյումրի քաղաքի հանդեպ՝ պատահական չհամարելով, որ հիմնադրամը  հերթական խոշորածավալ ծրագիրն է այնտեղ իրականացնում: Չթաքցելով հուզմունքը՝ բնակարանների նոր տերերը շնորհակալություն են հայտնել անսպասելի անկանկալի համար՝ խոստովանելով, որ իրենց ամենանվիրական երազանքը վերջապես կյանքի է կոչվել:

<< Սկիզբ < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջ >> էջ 1՝ 2-ից