Տարադրամ

Արխիվ


« Ապրիլ 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
Ուրբաթ, 28 Ապրիլ 2017 19:30

Առողջարան 28.04.2017

Բաժին՝ Առողջարան

Գարնանացանը արդեն սկսված է, այս տարի այն մի փոքր ուշացել է ձմռան պատճառով: Գյուղատնտեսության նախարարի տեղակալը վստահեցրել է, որ արդեն ներկրվել է անհրաժեշտ ազոտական պարարատանյութ, որը կարճ ժամանակ անց կտրամադրվի համայնքներին:

Աշխարհում ծխողների ընդհանուր թիվը հասել է մեկ միլիարդի. յուրաքանչյուր չորրորդ տղամարդ եւ քսաներորդ կին նիկոտինից կախվածություն ունի:  Հորդանանի արքայադուստրը կարծում է, որ  ծխախոտային բիզնեսով զբաղվողները հենց մեր երկրներին են թիրախ վերցրել, որովհետև Եվրոպայում և ԱՄՆ-ում իրենց բիզնեսը կանգնել է:

Էներգետիկ ոլորտում կառավարության ծրագրի կատարման վերջին վեց ամսվա աշխատանքն է ամփոփել Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: Նա հայտարարել  է, որ առաջին եռամսյակում 9.3 տոկոսով աճել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Հայկ Հարությունյանը նշել է նաեւ, որ շարունակվում է Թուրքմենստանից Հայաստան գազի ներկրման բանակցությունը։ Փոխնախարարը բանակցության վերաբերյալ մանրամասներ չի հայտնել, սակայն ընթացքը գնահատել է արդյունավետ։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակում տեղի ունեցած միջադեպի մասին այսօր պարզաբանումներ են տվել միջադեպի մասնակիցները:  Տիգրան Աթանեսյանը ֆեյբուքի  էջում երեկ գրել էր, որ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը,  փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը, պալատի անդամներ Վրեժ Խաչիկյանը և  Արսեն Հարությունյանը հարձակվել են  փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանի վրա և հասցրել մարմնական վնասվածք: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, կա երեք տուժող: Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը վստահեցրել է, որ հարձակում չի եղել և Տիգրան Աթանեսյանի հրապարակած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, մինչդեռ Տիգրան Աթանեսյանը հակառակն է պնդում: Ինչն է միջադեպի իրական պատճառը, ով է ում վրա հարձակվել և մարմնական վնասվածք հասցրել  և վերջապես ով է դատարանում պաշտպանելու պաշտպանների շահերը:

Սահմանադրական դատարանը այսօր մերժել է Կոնգրես ՀԺԿ դաշինքի դիմումը, որը վիճարկում էր ապրիլի 2-ին կայացած Խորհրդարանի ընտրության արդյունքի վերաբերյալ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի որոշումը: Որոշման հրապարակմանը դիմող կողմը ներկա չի եղել: Նախքան մերժման որոշումը կայացնելը Բարձր Դատարանը լսել է կողմերի եզրափակիչ ելույթները: Դիմողը պնդել է, որ ապրիլի 2-ին կայացած Խորհրդարանի ընտրությունը կեղծվել է հօգուտ իշխող կուսակցության, պատասխանողը նշել է, որ դիմումը զուրկ է իրավական հիմքերից: 4 օր տևած քննության եզրափակիչ փուլի մանրամասները՝ Ահարոն Հայրապետյանի տեսանյութում:

Ուրբաթ, 28 Ապրիլ 2017 08:55

Մուլտիկնիկ 28.04.2017

Բաժին՝ Մուլտիկնիկ
<< Սկիզբ < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջ >> էջ 1՝ 2-ից