Տարադրամ

Արխիվ


« Ապրիլ 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
Հինգշաբթի, 20 Ապրիլ 2017 21:18

Երանի, Սերիա 266

Բաժին՝ Երանի

Բնապահպանության նախարարությունը հայտարարել է, որ Իջևանի անտառտնտեսությունում և «Դիլիջան» ազգային պարկում հայտնաբերել է 171 ապօրինի հատված ծառ և հաշվարկել մոտ 31 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Իսկ մայրաքաղաքում  շարունակվում է ծառերի գարնանային էտը: Մասնագետը բացատրել է, թե որն է ծառերի խոր էտման ճիշտ տարբերակը, սակայն որոշ դեպքերում, իրականությունը հակասում  է կանոնին:

Օրերս մշակույթի նախարարությունը հանդես է եկել 4 քարանձավ և մեկ քարանձավախումբ վարձակալության տալու նախաձեռնությամբ, ինչի վերաբերյալ մասնագետները հանդես էին եկել մտահոգությամբ: Նրանք վստահեցնում էին, որ այդպիսի պայմաններով քարանձավները վարձակալության հանձնելն անթույլատրելի է ու կոչնչացնի այդ պատմական հուշարձանները։ Հարցի վերաբերյալ ծավալվել է քննարկում, որի մանրամասները մեր տեսանյութում:

Օգոստոսին՝ կրթության և գիտության նախարարի հրամանով  9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննություններում  եղել են փոփոխություններ: Հիմնական առարկաները  թեստային  տարբերակից փոխվել են  բանավորի և գրավորի: Փոփոխությունների մանրամասներին ծանոթացել է իմ գործընկեր Անի Օհանյանը:

Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա հանձնարարականներ է տվել աղբահավաքությունը և սանիտարական մաքրումը պատշաճ կազմակերպելու, երթուղային ցանցն արդիականացնելու մասին: Կարեն Կարապետյանը կարևոր է համարել ընդերքօգտագործման ոլորտում շրջակա միջավայրի վրա ազդեցության շարունակական գնահատումը՝ հնարավոր ռիսկերի կանխարգելման և կառավարման տեսանկյունից:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել   ռազմակրթական ոլորտի խնդիրներին նվիրված Ազգ-բանակ-2017  խորագրով համաժողովը: Համաժողովը կազմակերպել են պաշտպանության ու  կրթության և գիտության նախարարությունները: Համաժողովի շրջանակում ապրիլի 21-23 բացվելու է նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշների, կրթական ծրագրերի  ցուցահանդես: Համաժողովի բացմանը ներկա է եղել նաև հանրապետության նախագահը:

Հինգշաբթի, 20 Ապրիլ 2017 11:21

Մուլտիկնիկ 20.04.2017

Բաժին՝ Մուլտիկնիկ
Հինգշաբթի, 20 Ապրիլ 2017 11:21

Էպիկենտրոն 20.04.2017

Բաժին՝ Էպիկենտրոն
Հինգշաբթի, 20 Ապրիլ 2017 11:20

Սկսենք նորից 20.04.2017

<< Սկիզբ < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջ >> էջ 1՝ 2-ից