Տարադրամ

Արխիվ

« Ապրիլ 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
Երեքշաբթի, 18 Ապրիլ 2017 21:18

Երանի, Սերիա 264

Բաժին՝ Երանի

Հայաստանում Արգենտինայի դեսպանության և  տեղական հայտնի ընկերությունների աջակցությամբ  անցկացվող միջոցառման հիմնական նպատակը՝    հայ հասարակությանը արգենտինական մշակույթին ծանոթացնելն է:

Հայաստանի հինգ Ամերիկյան անկյուններում կազմակերպվել է Մարկ Տվենի Թոմ Սոյերի արկածները դասական վեպի մարաթոնյան ընթերցանություն: Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում էլ ընթերցել են Հայաստանում ԱՄՆ դեսպանն ու նրա կինը: Ռիչարդ Միլսը երիտասարդներին հորդորել է գիրք շատ կարդալ:

Աբովյանի 1-ին  միջնակարգ դպրոցում միջոցառում էր կազվակերպվել, նվիրված՝ քառօրյա պատերազմում զոհված Արթուր Գևորգյանի հիշատակին:  Զինակից ընկերները փող էին հավաքել ընկերոջ պատվին ցայտաղբյուր տեղադրելու համար: Զինծառայողների ցանկությունը ևս կատարվել է:

Դա հայկական 2-րդ հավելվածն է, որ ստանում է այս տեսակ օժանդակություն: Հավելվածում գրանցված ընկերությունները կարող են կարճ ժամանակում գտնել նոր աշխատակիցներ՝ ձևավորելով թիմ արդեն իսկ գործող աշխատակիցների շրջապատից:

Թուրքիայի հայերի մեծամասնությունը կիրակի  տեղի ունեցած Սահմանադրությանը դեմ է  քվեարկել, - այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ Ստամբուլից տեսակապի միջոցով հայտարարել է Ակոս թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը: Էրդողանի իշխանությունը հավերժացնող փոփոխություններն այսօր մեկնաբանել են նաև թուրքագետ Լևոն Հովսեփյանը և Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի արտաքին քաղաքականության բաժնի ներկայացուցիչ Դիանա Յայլոյանը, որը քննարկմանը մասնակցել է Անկարայից:

Գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը սկսել է հանդիպումների շարքը խաղողի բերք մշակող գյուղացիների հետ: Արմավիրի մարզի խաղողագործների հետ հանդիպմանը հաջորդել է այցելությունը դեպի Արարատի մարզ: Գագիկ Ծառուկյանը լսել է գյուղացիների բոլոր հարցերն ու լուծում  տվել նրանց մտահոգող բազմաթիվ  խնդիրների: Նա հայտնել է, որ խաղողագործներին ցուցաբերվող համակողմանի աջակցությունը սպասեցնել չի տալիս նաև այս անգամ:

Երեքշաբթի, 18 Ապրիլ 2017 08:47

Էպիկենտրոն 18.04.2017

Բաժին՝ Էպիկենտրոն
<< Սկիզբ < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջ >> էջ 1՝ 2-ից