Տարադրամ

Արխիվ


« Ապրիլ 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
Ուրբաթ, 14 Ապրիլ 2017 23:56

Էպիկենտրոն 14.04.2017

Բաժին՝ Էպիկենտրոն
Ուրբաթ, 14 Ապրիլ 2017 17:37

Առողջարան 14.04.2017

Բաժին՝ Առողջարան

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը Հայաստանի համար չափազանց կենսական հարց է համարում Սիրիան, քանի որ այդ երկիրը շատ հայերի համար երկրորդ հայրենիք է: Սիրիայի ամբողջությունը հայկական շահից է բխում,- ասել է քաղաքագետը: Եթե իշխանության ղեկին չլինի Բաշար Ալ Ասադը, ապա Սիրիան կմասնատվի:

Հայ Ազգային Կոնգրեսը ապրիլի 2-ին կայացած Խորհրդարանի ընտրության արդյունքը վիճակող դիմում է ներկայացնում Սահմանադրական Դատարան: Դիմումում, ի թիվս ընտրախախտումների փաստերի, տեղ է գտել նաև երեկ համացանցում տարածված այն ձայնագրությունը, որտեղ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի թիմակիցները նախընտրական ժողով են անում և քննարկում , թե ով որքան ձայն է պատրաստվում բերել Սարգսյանին ընտրության ժամանակ: Աղմկահարույց ձայնագրությունն այսօրվա Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ մեկնաբաբանել են ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն: Իսկ Արտակ Սարգսյանից և նրա հետ կապվող ՍԱՍ գրուպից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել:

Աշխատանքային այցով Բիշկեկում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՏՄ անդամ  պետությունների ղեկավարների՝  հետ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմի նիստերը վարել է Կազմակերպությունում նախագահող երկրի` Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Օրակարգում ընդգրկված է եղել  մեկ տասնյակից ավելի հարցեր: Մինչև  օրակարգին անցնելը նախագահներին ներկայացվել է  2015-2016 թվականներին Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման վերաբերյալ զեկույցը, քննարկվել են Բարձրագույն խորհրդին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների թեկնածուների ներկայացման ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգի փոփոխություն կատարելու վերաբերյալ փաստաթղթերը: