Տարադրամ

Արխիվ


« Մարտ 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մասնակիցների և պատասխանատուների հետ: Երիտասարդ գիտնականները երկրի ղեկավարին են ներկայացրել 2015-2016 թվականներին աջակցության ծրագրի շնորհիվ իրականացված աշխատանքները, գործակցության ծրագրերը: Սերժ Սարգսյանը նաև հանդիպել է «Լույս» հիմնադրամի խորհրդի անդամների, մի խումբ կրթաթոշակառուների, շրջանավարտների, հիմնադրամի «Ստարտ Արմենիա» 2016-2017թվականների ձեռներեցության մրցույթի հաղթողների հետ:

Առաջիկա ընտրությանը «Ծառուկյան» դաշինքին աջակցություն հայտնելու նպատակով Հայաստանում է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի պատվիրակությունը՝ նախագահ Յան Զահրադիլի և Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկու գլխավորությամբ: Դաշինքին սատարելու համար Հայաստան են եկել նաև  աջ կենտրոնամետ քաղաքական գործիչներ աշխարհի տարբեր երկրներից: Այսօր կայացած միջազգային համաժողովի ընթացքում նրանք հայտարարել են, որ եկել են իրենց օժանդակությունը հայտնելու  «Ծառուկյան» դաշինքին և հաղթանակ մաղթելու առաջիկա ընտրությանը: