Տարադրամ

Արխիվ


« Մարտ 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի ընթացքում երեկ հանդիպել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կրեմլում կայացած հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցության ավարտին Հայաստանի և Ռուսաստանի նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով: «Մենք իսկապես անցկացրեցինք կառուցողական և բավականին հագեցած բանակցություն: Ինչպես միշտ, դրանք անցան լիակատար փոխըմբռնման մթնոլորտում, ինչը հատուկ է մեր գործընկերության դաշնակցային ոգուն»,- հայտարարել է նախագահ Սարգսյանը: Ռազմական գործակցությունից մինչև անվտանգություն, առևտրատնտեսական հարաբերություններից մինչև հումանիտար ոլորտ: Երկու երկրների նախագահների քննարկման առանցքում եղել են բոլոր ուղղությունները: ՌԴ նախագահը Վլադիմիր Պուտինն առանձնացնելով  ԼՂ հակամարտության կարգավորման թեման նշել է. Ռուսաստանը շարունակում է ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել հակամարտության փոխադարձ ընդունելի լուծման  որոնման ուղղությամբ՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, նաեւ Երևանի և Բաքվի հետ անմիջական շփման ընթացքում:

<< Սկիզբ < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջ >> էջ 2՝ 2-ից