Տարադրամ

Արխիվ


« Փետրվար 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28          
Չորեքշաբթի, 08 Փետրվար 2017 22:30

Անցում Դուլյանի հետ 08.02.2017

Բաժին՝ Անցում
Չորեքշաբթի, 08 Փետրվար 2017 22:10

Էպիկենտրոն 08.02.2017

 

Բաժին՝ Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 08 Փետրվար 2017 21:18

Երանի, Սերիա 227

Բաժին՝ Երանի

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում նոր սկանդալ է հասունանում Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ մի քանի տասնյակ պատգամավորների պարբերաբար կաշառելու վերաբերյալ: ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ ԵԽԽՎ պատգամավոր Պիտեր Օմցիգտն առաջարկել է ստեղծել հանձնաժողով: Այն կքննարկի Ադրբեջանի կոռուպցիոն գործարքները ԵԽԽՎ-ի ներսում: Հայաստանի պատվիրակի համոզմամբ՝ բացահայտումները պայթեցնելու են ԵԽԽՎ-ն:

Բոլոր գլխավոր հատակագծերի հիմքում դրվող հիմնական պահանջներից մեկը ներդրումային ծրագրերի ներառումն է: Վարչապետի՝ ներդրումային ծրագրերը խթանելու հանձնարարականի կատարումը բոլոր գերատեսչությունների գերխնդիրներից է: Նարեկ Սարգսյանն այսօր ներկայացրել է կառուցապատման ներդրումային ծրագրերը:

Բլոգրեր Ալեքսանդր  Լապշինի հանձնումն  Ադրբեջան Բելառուսի  հակահայ քաղաքականության շարունակությունն է, որը մենք տեսել ենք ՀԱՊԿ-ում և ԱՊՀ որոշ ժողովների ընթացքում,-ասել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա, Հայաստանն այս հարցում հասարակական և քաղաքական շրջանակում իր անհանգստությունը պետք է արտահայտի: Դաշնակցական գործիչը խոսել է նաև Արցախի հակամարտության կարգավորման մասին:

Չորեքշաբթի, 08 Փետրվար 2017 18:17

Բլոգեր Լապշինն արդեն Բաքվում է

Բելառուսը Ադրբեջանին է հանձնել Արցախ այցելելու համար ձերբակալված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Բլոգերն արդեն Բաքվում է:  Բլոգերի ճակատագրով անհանգստացած դիվանագիտական գերատեսչությունները, մարդու  իրավունքների պաշտպանները և միջազգային մամուլը անդրադարձել են Լապշինի արտահանձնմանը:

Խորհրդարանն այսօր ամենախիստ ձևով դատապարտել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին ԼՂՀ այցելելու համար Ադրբեջանին հանձնելու Բելառուսի քայլը: Սկանդալային այդ միջադեպի վերաբերյալ խմբակցությունները հնչեցրել են ամենախիստ կոչեր. հետ կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանին, դադարեցնել Հայաստանի անդամությունը ՀԱՊԿ-ին, քայլեր ձեռնարկել Բելառուսին ՀԱՊԿ-ից հեռացնելու վերաբերյալ, հանդես գալ ԱԺ հայտարարությամբ և դիվանագիտական բոլոր խողովակներով հակազդել բելառուսա-ադրբեջանական կեղտոտ գործարքին: Պատգամավորները տեղի ունեցածը համարել են ոչ բարեկամական քայլ ընդդեմ ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի և Իսրայելի:

Չորեքշաբթի, 08 Փետրվար 2017 16:30

Մուլտիկնիկ 08.02.2017

Բաժին՝ Մուլտիկնիկ
<< Սկիզբ < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջ >> էջ 1՝ 2-ից