Տարադրամ

Արխիվ


« Փետրվար 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28          
Չորեքշաբթի, 15 Փետրվար 2017 23:13

Ուրվագիծ 15.02.2017

Բաժին՝ Ուրվագիծ
Չորեքշաբթի, 15 Փետրվար 2017 22:51

Անցում Դուլյանի հետ 15.02.2017

Բաժին՝ Անցում
Չորեքշաբթի, 15 Փետրվար 2017 21:43

Էպիկենտրոն 16.02.2017

 

Բաժին՝ Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 15 Փետրվար 2017 21:18

Երանի, Սերիա 231

Բաժին՝ Երանի

Նա նաև հայտնել է, որ պատրիարքի ընտրությանը  չի առաջադրելու իր թեկնածությունը : Մաշալյանն այդ որոշման համար մեղադրել է պատրիարքի փոխանորդ Աթեշյանին, քանի որ նա խախտում է եկեղեցական կարգը, խոչընդոտում նախընտրական գործընթացը: Հիշեցնենք, որ պատրիարք Մութաֆյանը 2008 թվականից կոմայի մեջ է գտնվում: Նրա լիազորությունները կատարում է Արամ Աթեշյանը, որին  նշանակվել է Թուրքիայի կառավարությունը:

Հայ Հեղափոխական Դաշնակցության համամասնական ցուցակը կգլխավորի ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: ՀՅԴ-ն ընտրության է գնում Նոր սկիզբ, արդար Հայաստան կարգախոսով: Դաշնակցության նախընտրական շտաբի պետը և ցուցակի երկրորդ համարը Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն է: Համամասնական ցուցակի տասնյակում են նաև դաշնակցական երեք նախարարները՝ Դավիթ Լոքյանը, Լևոն Մկրտչյանը և Արծվիկ Մինասյանը: Բացի համամասնականից՝ այսօր հրապարակվել է նաև ՀՅԴ տարածքային ցուցակը: Ընդհանուր առմամբ 170 անձ, որոց շարքում , ինչպես Աղվան Վարդանյանն է ասել՝ չկան օդիոզ ֆիգուրներ:

Ներքաղաքական իրադարձություններին են անդրադարձել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկանն ու երգիչ Եղիշե Պետրոսյանը:  Սոցիոլոգը ներկայացրել է 100 բնակավայրում անցկացրած հարցման արդյունքը, թե  կուսակցություններից որն ինչ հեղինակություն ունի ընտրողների շրջանում: Պատգամավոր Լյով Խաչատրյանն էլ ընդգծել է, որ խորհրդարանի ընտրության շնորհիվ կարելի է երկրում փոփոխությունների հասնել:

Վարչապետ Կարեն Կարապետյանը սուբյեկտիվ ու լավ կարծիք ունի մայր բուհի վերաբերյալ՝ հաշվի առնելով նաև այն, որ ԵՊՀ – ի շրջանավարտ է: Կառավարության ղեկավարն այսօր հյուրընկալվել է համալսարանում: Որտեղ է իրեն տեսնում ապրիլի 2 – ի ընտրությունից հետո ՀՀԿ ցուցակում չընդգրկված վարչապետը:

Երևանում մեկնարկել է Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց, թեմայով միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում են 1991-92թթ Արցախում աշխատած հայ և օտարերկրյա ռազմական լրագրողներ, քաղաքագետներ, դիվանագետեր և միջազգային իրավունքի մասնագետներ: Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանն ասել է, որ Ստեփանակերտի շրջափակման ճեղքման 25-ամյակին նվիրված փորձագիտական աշխատաժողովն անցկացվում է ճեղքման տարեդարձից 10 օր շուտ, քանի որ, կարծում է, որ այդ 10 օրվա ընթացքում պետք է ձեռնարկել բոլոր միջոցները միջազգային հանրությանը հասցնելու ճշմարտությունը, իրականությունը, թե ինչ է կատարվել Լեռնային Ղարաբաղում 1987-88 թվականից սկսած:

<< Սկիզբ < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջ >> էջ 1՝ 2-ից