Տարադրամ

Արխիվ


« Հունվար 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
Հինգշաբթի, 12 Հունվար 2017 22:26

Անցում Դուլյանի հետ 12.01.2017

Բաժին՝ Անցում
Հինգշաբթի, 12 Հունվար 2017 22:15

Էպիկենտրոն 12.01.2017

Բաժին՝ Էպիկենտրոն
Հինգշաբթի, 12 Հունվար 2017 21:18

Երանի, Սերիա 212

Բաժին՝ Երանի

2015-ի հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական բազայի դասալիք զինծառայող Վալերի Պերմյակովը մտել էր Ավետիսյանների տուն և անխնա սպանել ընտանիքի 6 անդամին, ընտանիքի 7-րդ անդամը՝ 6 ամսական Սերյոժան, մահացել էր 7 օր անց հիվանդանոցում: Ռուսական կողմը Վալերի Պերմյակովին դասալքության համար դատապարտել է 10 տարի ազատազրկման, իսկ հայկական դատարանը հանցագործին դատապարտել է ցմահ: Չնայած դատավճիռներին՝ Ավետիսյանների հարզատներն ու հանրության մի մասը կարծում են, որ սպանության իրական դրդապատճառը չի բացահայտնվել , շատ հարցեր մնում են անպատասխան:

Հենվելով պաշտոնական բաց աղբյուրների վրա արդեն հայտնի են 2016 թվականին Հայաստանի և Ադրբեջանի մարտական ու  ոչ մարտական կորուստները: Սակայն  հաշվի առնելով մի քանի փաստ՝  հայ մասնագետները պարզել են, որ Ադրբեջանը թաքցնում  է իր զոհերի իրական թիվը: Այդ երկրի զոհերի թիվը հաշվելու ընթացքում օգտվել են ՊՆ մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրություններից, ադրբեջանական հատկապես ընդդիմադիր մամուլի հրապարակումներից, սոցցանցերում զոհված զինծառայողների մասին գրառումներից։

Այսօր առավոտյան  նրանք կրկին հավաքվել են Լոռու մարզպետարանի բակում՝ ակնկալելով սպառիչ պատասխան ստանալ  աշխատավարձի պարտքի վերաբերյալ: Այս անգամ էլ ցուցարարներին պատասխանել է մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Գազի թունավորման դեպքերն ամենից շատ գրանցվել են Շիրակում, Աբովյանում եւ Երեւանում: Այս տարի դրական միտում է գրանցվել պայթունների առումով:  Գազի պայթյունների դեպքերը հանրապետությունում վերջին տարիներին նվազել են: Պատահարների պատճառները, ըստ մասնագետների, հիմնականում էլեկտրական սնուցումից անջատված անվտանգության համակարգերն են, լաթով փակված օդատար ուղիներն ու գազի այրման արտանետումը  միանգամից տուն թողնելու տարբերակներն են:

Տրանսպորտի նախարարության երկաթուղու շինարարության տնօրինությունը կփակվի, որոշումն ընդունել է կառավարության այսօրվա  նիստը։  Տնօրինությունը գործում էր Տրանսպորտի եւ ՏՏ նախարարությանն առընթեր։ Ավելի վաղ նախարարության ներկայացուցիչները հայտնել էին, որ հնարավոր ներդրողների հետ բանակցությունը շարունակվում է, սակայն գրավոր հիմնավորման մեջ ասվում է, որ Դուբայում գրանցված  ՌԱՍԻԱ  ընկերության հետ բանակցությունը ձգձգվում է անորոշ ժամկետով։ Որոշմամբ նախատեսվում է աշխատանքից ազատել 13 աշխատակցի։ Դուբայում կստեղծվի Հայաստանի գլխավոր հյուպատոսություն: Նախագիծն այսօր ընդունել է Կառավարությունը:

Հինգշաբթի, 12 Հունվար 2017 11:27

Սկսենք նորից 12.01.2017

<< Սկիզբ < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջ >> էջ 1՝ 2-ից