Տարադրամ

Արխիվ


« Հունվար 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
Երեքշաբթի, 10 Հունվար 2017 22:08

Էպիկենտրոն 10.01.2017

Բաժին՝ Էպիկենտրոն
Երեքշաբթի, 10 Հունվար 2017 22:07

Անցում Դուլյանի հետ 10.01.2017

Բաժին՝ Անցում
Երեքշաբթի, 10 Հունվար 2017 21:18

Երանի, Սերիա 210

Բաժին՝ Երանի

Ավանդույթի համաձայն ամեն տարի նախատոնական և տոնական օրերին ապրանքների գները արհեստականորեն թանկանում են:  Ի տարբերություն նախորդ տարիների այս տարի թանկացումը հատկապես  նկատելի է եղել մրգերի և բանջարեղենի շուկայում: Ինչ գնային տատանումներ է  լինում  նախատոնական, տոնական և հետտոնական օրերին և որքան է տևում գների փոփոխությունը:

2016-ի դեկտեմբերի 31-ին Վրաստանի և Գազպրոմ-էքսպորտի միջև կնքված պայմանագրի ժամկետը, սակայն կողմերը մինչև օրս նոր պայմանների վերաբերյալ համաձայնության չեն եկել: Պայմանագիրը ներառում էր ինչպես գազի գնումը, այնպես էլ տարանցումը դեպի Հայաստան: Կողմերի միջև վերջին հանդիպումը 2016 թվականի դեկտեմբերին էր: Չնայած պայմանագրի ժամկետի սպառմանը գազի տարանցումն այս պահին իրականացվում է սովորական ռեժիմով:

Հանրակրթական դպրոցների 3-12-րդ դասարաններում վերսկսել է ուսումնական գործընթացը:  Հաշվի առնելով ոչ բարենպաստ եղանակը`  կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հեռախոսազրույցներ է ունեցել հանրապետության բոլոր մարզպետների,  նաև Երևանի քաղաքապետի հետ: Նախարարը  շրջաբերական է ուղարկել բոլոր մարզպետներին և Երևանի քաղաքապետին` առաջարկելով այն հաստատություններում, հատկապես գյուղերի, որտեղ դասասենյակներում ցուրտ է, ըստ անհրաժեշտության, դասերը սկսել առավոտյան ժամը 10-ից` 30 րոպե տևողությամբ դասաժամերով: Այսօր մեր նկարահանող խումբը եղել է Աշոտ Մանուկյանի անվան   93-րդ դպրոցում և Զովունու միջնակարգ դպրոցում:  Արդյոք ջեռուցվում են դպրոցները և որքան է դասասենյակի միջին ջերմաստիճանը պարզել են իմ գործընկերները:

Երեկ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել ուշացած հայտարարությամբ ՝ անցած տարվա դեկտեմբերի 29-ին Տավուշում Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիայի փորձի վերաբերյալ։ Համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին կոչ են արել խստորեն հետևել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգոմ 2016-ին ձեռքբերված պայմանավորվածություններին: Միջնորդների հայտարարությանն այսօր արձագանքել է Հայաստանի արտգործնախարարը: Չպետք է թույլ տալ, որ ուշացած արձագանքը խախտումներ իրականացնողն ընկալի, թե իր գործողությունները կարող են հանդուրժել,- ասել է Էդվարդ Նալբանդյանը: Տավուշի սահմանին տեղի ունեցած միջադեպից մոտ 2 շաբաթ հետո հնչած Մինսկի խմբի հայտարարության  արձագանքները:

Երեքշաբթի, 10 Հունվար 2017 11:08

Ստատուս 10.01.2017

Բաժին՝ Ստատուս
<< Սկիզբ < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջ >> էջ 1՝ 2-ից