Items filtered by date: Երկուշաբթի, 15 Մարտի 2021
Երկուշաբթի, 15 Մարտի 2021 22:03

Էպիկենտրոն 15.03.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Երեւանի երթեւեկելի հատվածների խոր փոսերի պատճառով ոչ միայն մեքենաներն են շարքից դուրս գալիս, այլեւ ստեղծվում են վթարային իրավիճակներ ու խցանումներ: Ըստ մասնագետների՝ խնդիր կա վերահսկողության մեխանիզմների հետ: Բանն այն է, որ աստֆալտապատողը ստանձնում է նաեւ սպասարակման աշխատանքը, սակայն ծառայությունների մատուցումը միշտ ուշանում է եղանակային պայմանների պատճառով: Չլցված փոսերի հետքերով գնացել է Արթուր Հովհաննեսյանը:

Նախորդ շաբաթ կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց նաև կրթության ու գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին օրենքներում ֆինանսավորման կարգը փոխելու նախագծերի փաթեթը: Մինչև օրակարգ մտնելը, ԿԳՄՍ նախարարն այդ նախագծերին դեմ է արտահայտվել, իսկ նիստում քվեարկել կողմ: Կրթության ոլորտի մասնագետները փոփոխությունները համարում են մտահոգիչ, քանի որ պետությունը յուրաքանչյուր պահի կարող է կրճատել այդ ոլորտների ֆինանսավորումը: «Էպիկենտրոն»-ի հետ զրույցում նախագծերը խնդրահարույց է համարել նաև Մարդու իրավունքների պաշտպանը:

«Կապանում դիրք թողնելու հրահանգի մասին խոսք չկա»,-խորհրդարանում լրագրողներին ասել է Պաշտպանության փոխնախարարը՝ անդրադառնալով երեկ հրապարակված աղմկահարույց տեսանյութին: Արման Սարգսյանը վստահեցրել է՝ թեմայի առնչությամբ անակնկալներ չեն լինելու : Պաշտպանության փոխնախարարը նաև անդրադարձել է նոր պատերազմ սկսվելու մասին խոսակցություններին: Իսկ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների՝ ռազմական դրությունը վերացնելու մասին նախագիծը, որին իշխանականները դեմ են քվեարկել:

Վաղը Հայաստանում մեկնարկում է հետպատերազմյան առաջին զորավարժությունը: Իսկ Ադրբեջանն այսօրվանից է սկսել մարտական հերթական խոշոր ստուգատեսը նոյեմբերի 9-ից հետո: Թե ի՞նչ նպատակ են հետապնդում զորավարժություններն ու ինչու՞ են անկացվում զուգահեռաբար՝«Էպիկենտրոն»-ը փորձել է պարզել փորձագետներից: Նրանք նշում են,որ Ադրբեջանի նպատակը ուժի ցուցադրությունն է, իսկ Հայաստանը մարտունակության բարձրացման նպատակ է հետապնդում: Մասնագետները նաև գնահատել են լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգը:

Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում լարված մթնոլորտը չի հանդարտվում: Մանկավարժները շարունակում են պնդել, որ տնօրենն ընտրվել է օրենքի խախտմամբ: Դպրոցի անձնակազմն այսօր հայտարարել է,որ չի դադարելու պայքարել: Ուսուցիչների, աշակերտների և ծնողների նպատակը նոր մրցույթի անցկացումն է:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։