Items filtered by date: Չորեքշաբթի, 03 Փետրվարի 2021
Չորեքշաբթի, 03 Փետրվարի 2021 22:31

Էպիկենտրոն 03.02.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 03 Փետրվարի 2021 20:30

Անցուդարձ 03.02.2021

Published in Անցուդարձ

Ադրբեջանցիների և թուրքերի մասնակցությամբ կոնֆերանսին վիճահարույց պնդումներ արած Անուշ Բեղլոյանը նոր՝ աղմկոտ հայտարարություններ է արել: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը նախ փորձել է հերքել իր այն արտահայտությունը, թե կարևոր չէ՝ ում պատմական հողն է Արցախը: Ի պատասխան՝ լրագրողները ստիպված են եղել միացնել Բեղլոյանի խոսքերի տեսաձայնագրությունը: Պատգամավորը նաև հայտարարել է, որ 30 տարի բանակ չենք ունեցել, նաև շփոթվել է՝ Շուշին անվանելով Շուշա:

«Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով զանգվածային լրատվության միջոցներին արգելվում է տեղեկություն տարածելիս հղում անել անհայտ աղբյուրներին: Օրինագիծն առաջացրել է լրագրողական հանրության վրդովմունքը: «Ժուռնալիստների միության» նախագահ Սաթիկ Սեյրանյանի խոսքով՝ այն նպատակ ունի հաստատել ժողովրդավարական բռնապետություն: Օրինագծի հեղինակները, սակայն, որոնք, ի դեպ, նախկին լրագրողներ են, պնդել են՝ նպատակը ոչ թե գրաքննությունն է, այլ տեղեկատվական մաքսանենգության դեմ պայքարը:

Օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում այս օրերին ընթանում է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: Այսօր մրցահարթակ են դուրս եկել 81 և 89 կգ քաշային տղաները: 81 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն Կարեն Մարգարյանը, իսկ 89 կգ քաշային կարգում ուժեղագույնը Անդրանիկ Կարապետյանն էր:

«Ձայն հայրենյաց» նախաձեռնության անդամները Գյումրիում հանդիպել են Շիրակի մարզի մտավորականության և մշակութային գործիչների հետ: Հաշվի առնելով երկրում ստեղծված օրհասական վիճակը՝ Փաշինյանի վարչակազմը պետք է հեռանա և տեղը զիջի ազգային գաղափարներով տոգորված մարդկանց, համոզմունք են հայտնել մտավորականները: Նրանց են միացել նաև նախկին զինվորականներ, բարձրաստիճան հոգևորականներ:

Գյումրիի թիվ 25 դպրոցում դասադուլ է: Տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին նախորդ տարի մասնակցել էր յոթ թեկնածու, սակայն ոչ ոք չէր հաղթել: Ըստ գործող կարգի՝ նշանակումը կատարել է փոխվարչապետը՝ հարուցելով դպրոցի անձնակազմի ու ծնողների զայրույթը: Նրանք մրցույթի արդյունքները վերանայելու համար ստորագրահավաք են սկսել և պատրաստ են շարունակել դասադուլը՝ անգամ երեխաների՝ ժամանակավոր ուսում չստանալու գնով:

Անհետ կորած զինծառայողների ծնողները հերթական անգամ հավաքվել են Պաշտպանության նախարարության մոտ: Նրանք պահանջել են հանդիպում նախարարի հետ՝ տեղեկանալու համար, թե կոնկրետ ինչ աշխատանք է տարվում իրենց որդիներին վերադարձնելու ուղղությամբ: «Չորս ամիս է՝ հույս են տալիս, բայց մեր երեխաների գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չկա»,- ասել են ծնողները: Մի քանի ժամ սպասելուց հետո ծնողները որոշել են նախարարի հետ հանդիպել վաղը:

«Սասնա Ծռեր»-ի գործով դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը միջնորդել է վերսկսել դատաքննությունը և գործով որպես վկա ներգրավել Նիկոլ Փաշինյանին: Փաստաբանները պնդում են, որ վարչապետը գործին առնչվող տեղեկատվության կրող է և կարող է հստակեցնել որոշ էական հանգամանքներ: Պավել Մանուկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը չի բացառել, որ Փաշինյանը հետագայում կարող է ստանալ նաև մեղադրյալի կարգավիճակ: Դատարանը միջնորդությունը մերժել է:

Հայրենիքի փրկության շարժումն ու բազմաթիվ քաղաքացիներ փակել են ԱԺ-ի մուտքերը՝ հայտարարելով, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են հակապետական օրինագծեր: Ի նշան իշխող խմբակցության պատգամավորների դեմ բողոքի՝ ցուցարարներից ոմանք գոմաղբով լցված ուսապարկեր են նետել ԱԺ դարպասներից ներս: Մի խումբ մանկավարժներ էլ թուրքի հարճի շոր են տարել պատգամավոր Անուշ Բեղլոյանի համար: Ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել բազմաթիվ քաղաքացիների: Ընդդիմության ներկայացուցիչները հաստատել են շարժման առաջնորդների հանդիպման մասին լուրը և հայտարարել՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարը շարունակվելու է:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։