Items filtered by date: Երկուշաբթի, 22 Փետրվարի 2021
Երկուշաբթի, 22 Փետրվարի 2021 22:02

Էպիկենտրոն 22.02.2021

 

 

Published in Էպիկենտրոն

«Հայրենիքի փրկության շարժում»-ը սկսել է բողոքի նոն-ստոպ զանգվածային ակցիաները: Ընդդիմությունն այսօր անհնազանդության բազմամարդ երթ է իրականացրել՝ անցնելով Կոմիտասի, Հրաչյա Քոչարի, Բաղրամյան փողոցներով, կանգ առնելով ՀՔԾ-ի, նախագահի նստավայրի և ԱԺ դարպասների դիմաց: Երթն ավարտվել է Ֆրանսիայի հրապարակում, որի բոլոր մուտքերն արգելափակվել են: Ընդդիմադիրներն իրենց ելույթներում կոշտ քննադատել են ժողովրդի վրա կրակելու վերաբերյալ «Իմ քայլը»-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը և նշել, որ Փաշինյանի իշխանության հեռացումը սարերի հետևում չէ: Վաղը՝ժամը 11:30-ին, քաղաքացիները հավաքվելու են կառավարության մոտ, իսկ երեկոյան՝ 18:30-ին, մեկնարկելու է երթ՝ դեպի դատախազություն և ոստիկանություն:

Երկուշաբթի, 22 Փետրվարի 2021 20:15

Լեռնադահուկային դասընթաց N 7 22.02.2021

Published in Դեպի Տոկիո

Արցախում կյանքի կկոչվեն կրթական նոր ծրագրեր: Նախաձեռնությունը հայկական զույգ պետությունների համապատասխան գերատեսչություններին է: Արցախի և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարները ծրագրի մանրամասներից ու ոլորտի խնդիրներից խոսել են Ստեփանակերտում: Զուգահեռ բողոքի ակցիա են անցկացրել մի խումբ երիտասարդներ: Նրանք պարզաբանում են պահանջել նժդեհյան գաղափարախոսությունը ֆաշիստական համարող ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանից:

Աբու-Դաբիում երեկ մեկնարկած IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական 15-րդ ցուցահանդեսում Հայաստանի տաղավարը դատարկ է մնացել: Մեր ռազմական ցուցանմուշներն այդպես էլ տեղ չեն հասել: Ըստ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության՝ պատճառը լոգիստիկ խնդիրներն են, մանրամասները կպարզի ծառայողական քննությունը: Իսկ մինչև այդ միասնական տաղավարով Հայաստանը ներկայացնող 14 ընկերությունների մասնակիցները մեր հնարավորությունները կարողացել են ներկայացնել միայն բուկլետներով: Մինչդեռ հարևանությամբ գտնվող ադրբեջանական տաղավարը աչքի է ընկել մեծ հագեցվածությամբ:

Այսօր կայացել է Եզդիների միության ազգային համագումարը: Ձայների մեծամասնությամբ միության նոր նախագահ է ընտրվել միակ թեկնածուն՝ երջանկահիշատակ Ազիզ Թամոյանի թոռ Խդր Հաջոյանը: Համագումարի պատվիրակներին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից ողջունել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Տեսաուղերձներ են հղել եզդիական միջազգային կառույցների ղեկավարները Կանադայից, Իրաքից, Գերմանիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից ու Ռուսաստանից:

Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության կրկին արգելել է որոնողական աշխատանքներ իրականացնել Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում: Փրկարարա-որոնողական աշխատանքները դադարեցված են փետրվարի 15-ից: Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը նշել է, որ զինադադարից հետո սա առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով: Իսկ թե ինչ պատճառաբանություն է ներկայացրել հակառակորդը՝ տեսանյութում:

«Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր,քաղաքագետ Կարեն Բեքարյանն ազատ է արձակվել: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, մերժել է նրան կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը: Իսկ ահա նույն՝ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով ձերբակալված ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը նախօրեին կալանավորվել է: Որոշումը կայացրել է դատավոր Արմինե Մելիքսեթյանը: Իրավապաշտպանները գործընթացը համարում են քաղաքական:

«Մուլտի Վելնես» ակումբը ճանաչվել է 2020 թվականի լավագույն մարզաառողջարանային համալիր: Մրցանակը շնորհվել է Մարկետինգի հայկական ասոցիացիայի և «Լավագույն հայկական բրենդ» նախագծի կազմակերպած մրցանակաբաշխության ժամանակ: Միջոցառման նպատակը բիզնեսի ներկայացուցիչներին մեկ հարկի տակ հավաքելն էր: Չնայած համավարակին՝ անցնող տարում «Մուլտի Վելնես»-ին հաջողվել է ոչ միայն պահպանել կայունությունը, այլև կրկնապատկել աշխատակիցների թիվը: Համալիրը շարունակում է վերազինվել, ավելացնում է մարզասարքերի թիվը և հաճախորդներին առաջարկում նոր ծառայություններ:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։