Items filtered by date: Երեքշաբթի, 02 Փետրվարի 2021
Երեքշաբթի, 02 Փետրվարի 2021 22:55

Էպիկենտրոն 02.02.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 02 Փետրվարի 2021 20:30

Անցուդարձ 02.02.2021

Published in Անցուդարձ
Արդեն երկրորդ օրն է՝ Կարսում՝ հայ-թուրքական սահմանի հարևանությամբ, ընթանում են թուրք-ադրբեջանական 12-օրյա զորավարժությունները: «Ձմեռ 2021»-ի պատճառով Շիրակի մարզի՝ Թուրքիային սահմանակից բնակավայրերում խուճապային տրամադրություններ չկան: Շիրակավանի վարչական ղեկավարն էլ հերքում է շրջանառվող լուրը, թե սահմանին ռուսական զորք է կուտակվում:
 

ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել ԲՀԿ խմբակցության պատգամավորների նախագծին, որով առաջարկվում է թույլատրել տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին վերահսկողություն իրականացնել նաև պետական սահմանի անցման կետերում: Օրինագծի հեղինակների խոսքով՝ առաջարկվող լրացումները ենթադում են նոր անցակետերի կառուցում և նոր աշխատատեղեր: Փոփոխությունները թույլ կտան նաև օրինական դաշտ բերել անօրինական փոխադրողներին:

Շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանը Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել։ Էրիկ Ալեքսանյանի պնդմամբ՝ դատավորը քրեական հանցագործություն է կատարել՝ հրապարակելով Գևորգյանի կնոջը վերաբերող բժշկական գաղտնիք։ Նախկին փոխվարչապետը փորձել է ելույթ ունենալ, սակայն դատավորն այն համարել է քաղաքական և զրկել նրան ձայնի իրավունքից։ Գործով բոլոր ամբաստանյալների պաշտպանները միացել են ինքնաբացարկին ու դատապարտել Դանիբեկյանի պահվածքը։ Դիրքորոշում է հայտնել նաև Ռոբերտ Քոչարյանը:

ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը խորհրդարանում ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Քննարկվել են պատերազմի հետևանքները՝ գերիների վերադարձից մինչև սոցիալ-տնտեսական խնդիրներ: Մելքումյանը և Կոնյուկը կարևոր են համարել տնտեսական գործակցության ընդլայնումը՝ մասնավորապես առևտրաշրջանառության ծավալների ավելացումը, համատեղ ծրագրեր կյանքի կոչելու միջոցով:

«Հայաստանը չի խնդրել օգտագործել ՀԱՊԿ-ի մեխանիզմները՝ օգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը»,- ՏԱՍՍ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Ստանիսլավ Զասի խոսքով՝ Ռուսաստանի միջնորդությամբ հաջողվել է կանգնեցնել արյունահեղությունը, իսկ հրադադարն ու ռուս խաղաղապահների մուտքը Ղարաբաղ կայունացրել են իրավիճակը հակամարտության գոտում և Հարավային Կովկասում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաև սիրիացի գրոհայիններին և վարձկաններին ՝ ընդգծելով, որ վերջինների ներկայությունը տարածաշրջանում որոշակի ռիսկեր է ստեղծում ՀԱՊԿ-ի համար:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներն ամփոփել են վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքները: Պատգամավորները նշել են, որ թեև հայ ռազմագերիների հարցը չի ներառվել օրակարգում, սակայն իրենց հաջողվել է խնդրի մասին բարձրաձայնել հնարավոր բոլոր մակարդակներում:«Ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, որ հարցը լուծված է, հայկական պատվիրակությունն, ընդհակառակը, ցույց տվեց, որ Բաքուն խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետը»,-ասել է պատվիրակության ղեկավարը: Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ արդեն արձանագրվել են գերիների հարցով Ադրբեջանի վրա միջազգային ճնշման առաջին դեպքերը։

 

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։