Items filtered by date: Ուրբաթ, 19 Փետրվարի 2021
Ուրբաթ, 19 Փետրվարի 2021 22:03

Էպիկենտրոն 19.02.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 19 Փետրվարի 2021 20:30

Անցուդարձ 19.02.2021

Published in Անցուդարձ

Գիրք նվիրելու օրը՝ գիրք նվիրված հայ զինվորին: Գրենիկ Հակոբյանի հեղինակությամբ լույս է տեսել նրա առաջին հայալեզու «Կյանքի հանրագիտարան» աշխատությունը: Գիրքը սկզբում լույս է տեսել ռուսերեն: Վերջին շրջանում վրա հասած դժվարությունների ժամանակ հեղինակը տպագրել է նաև հայալեզու տարբերակն ու այն նվիրել հայրենիքի պաշտպաններին:

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի լսարաններից մեկն այսուհետև կկրի Արցախի պատերազմում զոհված ուսանող Ալեքսան Սիմոնյանի անունը: 23-ամյա ժամկետայինը զոհվել է պատերազմի 35-րդ օրը՝ հոկտեմբերի 31-ին: Սերժանտ Սիմոնյանը ՊԲ լավագույն հրետանավորներից էր, մինչև պատերազմը մասնակցել էր մրցույթի և ստացել «Բանակի գերազանցիկ» մեդալը: Լսարանի բացմանը համակուրսեցիներից ու դասախոսներից բացի ներկա էին նաև քաջորդու ծնողները և մյուս հարազատները:

Այսօր նաև գիրք նվիրելու օրն է: Այդ առիթով ԿԳՄՍ նախարարն այցելել է Խնկո Ապոր անվան ազգային գրադարան: Վահրամ Դումանյանը պատվոգրեր է հանձնել ամենաընթերցասեր երեխաներին: Պատասխանալով «Էպիկենտրոն»-ի հարցին՝ Վահրամ Դումանյանը պարզաբանել է տեղեկությունները, թե Թատերական ինստիտուտը միավորվելու է Մանկավարժական համալսարանին:

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան 152-րդ տարեդարձն է: Ամենայն հայոց բանաստեղծը, հարուստ գրադարան ունենալուց զատ, նաև բավականին շատ գրքեր է նվիրել: Դրանց մի մասը գտնվում են տարբեր պահոցներում: Թումանյանի ձեռքով խմբագրված «Գիքոր»-ը և Մեծ լոռեցու մակագրությամբ նվերներն այսօր ցուցադրվել են ընթերցասերներին: Ազգային գրադարանն էլ հրապարակել է ուշագրավ թվեր այն մասին, թե տարվա մեջ ով որքան գիրք է հասցրել կարդալ:

«Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվել է հեռարձակվելու իրավունքից քաղաքական դրդապատճառներով»,- հայտարարել է հեռուստաընկերության փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը: Նա նշել է, որ իրենց իրավունքները վերականգնելու համար կդիմեն օրենքով թույլատրելի բոլոր քայլերին: Իսկ այդ ընթացքում եթերացանցում բովանդակային փոփոխություններ են նախատեսում:

Արցախից Հայաստան պատերազմի ժամանակ ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և թաքցնելու համար ձերբակալվել է ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի պետի տեղակալը: Ա.Բ.-ն, համաձայն ԱԱԾ-ի հաղորդագրության, ռազմամթերքը թաքցրել է ծանոթի տանը, ապա դրա մի մասը վաճառքի համար տրամադրել մտերիմներից մեկին: Ոստիկանության ծառայողը, սակայն, իր ծրագրած գործողություններն ավարտին չի կարողացել հասցնել. ԱԱԾ աշխատակիցները հայտնաբերել և վերցրել են ապօրինի ձեռք բերած և պահած մեծածավալ զենքերը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։