Items filtered by date: Չորեքշաբթի, 17 Փետրվարի 2021
Չորեքշաբթի, 17 Փետրվարի 2021 21:48

Էպիկենտրոն 17.02.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 17 Փետրվարի 2021 20:30

Անցուդարձ 17.02.2021

Published in Անցուդարձ
Չորեքշաբթի, 17 Փետրվարի 2021 20:15

Լեռնադահուկային դասընթաց N5 17.02.2021 //

Published in Դեպի Տոկիո

Արցախի խորհրդարանը պատրաստվում է փոփոխություններ կատարել «Լեզվի մասին» օրենքում: Ըստ այդմ, հայերենի հետ պաշտոնական լեզու կդառնա նաև ռուսերենը: Օրինագիծն արդեն հրապարակվել է Արցախի ԱԺ-ի պաշտոնական կայքում։ «Էպիկենտրոն»-ը զրուցել է նախագծի համահեղինակ Արամ Հարությունյանի հետ, նաև լսել Հայաստանի խորհրդարանականների տեսակետները: «Արցախում կա՛մ պետք է լիներ միայն ադրբեջաներենը, կա՛մ ռուսերենը` հայերենի հետ»,- հայտարարել է Էդմոն Մարուքյանը:

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի տարեկան ժողովում մի շարք խնդրահարույց հարցեր են շոշափվել: Երկրակեղևի հաճախակի դարձած ցնցումները սպառնում են հատկապես բազմաբնակարան շենքերի սեյսմակայունությանը: Ոլորտի ներկայացուցիչները շենքերի ամրակայման տարբերակը չեն դիտարկում՝ թանկ լինելու պատճառով: Խնդիրը լուծելու համար նրանք ակնկալում են պետության աջակցությունը:

«Մենք պետք է վերականգնենք Արցախի տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել են «Հայահավաք» շարժման հանձնախմբի ներկայացուցիչները: Նրանց նպատակը համայն հայության համախմբումն է մեկ միասնական ազգային գաղափարախոսության շուրջ: Նախաձեռնության անդամները Հայաստանում ճգնաժամը հաղթահարելու գլխավոր նախապայման են հռչակել իշխանափոխությունը և նշել, որ մասնակցելու են փետրվարի 20-ին նախատեսված ընդդիմության հանրահավաքին:

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիում: Շիրակի մարզպետարանում վարչապետը դռնփակ հանդիպում է ունեցել գերեվարված անձանց հարազատների հետ: Վերջինները հանդիպումից հետո չեն պատասխանել լրագրողների հարցերին: Փոխարենը փակ քննարկումից որոշ մանրամասներ է հայտնել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Փաշինյանը Գյումրիում նաև խորհրդակցություն է անցկացրել, քննարկվել են մարզի ընթացիկ և առաջիկա ծրագրերը:

Առավոտյան հանրապետության շրջանների մեծ մասում ուժեղ քամիներ էին: Դրանց արագությունն առանձին հատվածներում հասել է 25 մ/վրկ արագության։ Ուժգին քամիներից զերծ չի մնացելնաև Երևանը, ավելին՝ մայրաքաղաքում զգալի վնասներ ու ավերածություններ կան: Մասնավորապես, Չարբախում տանիքներ են պոկվել ու ընկել կայանած մեքենաների վրա, տապալվել են ծառեր: «Էպիկենտրոն»-ի տեսախցիկը շրջել է մայրաքաղաքով, ֆիքսել ուժեղ քամու հասցրած վնասները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։