Items filtered by date: Շաբաթ, 12 Սեպտեմբերի 2020
Շաբաթ, 12 Սեպտեմբերի 2020 22:00

Էպիկենտրոն 12.09.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 12 Սեպտեմբերի 2020 20:15

Անցուդարձ 12.09.2020

Published in Անցուդարձ

«Էպիկենտրոն»-ն ահազանգ է ստացել Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչներից: Նրանք բողոքում են, որ համայնքի հարակից տարածքում շահագործվող ՀԷԿ-երի պատճառով ոռոգման ջուրը թունավոր է դարձել: Գյուղացիների խոսքով՝ գունափոխված ու պղտորված ջուրն այլևս պիտանի չէ ո՛չ կենդանական, ո՛չ բուսական աշխարհի համար: Բնակիչները մեր նկարահանող խմբին ցույց են տվել ջրի պատճառով չորացած բերքն ու բուսականությունը:

Շիրակի մարզի Հայկավան գյուղում գտել են ցանքատարածությունները կարկուտից պաշտպանելու լավագույն միջոցը: Նոր տեխնոլոգիաներով ու հակակարկտային ցանցերով ազնվամորի են աճեցնում՝ նվազագույն ծախսերով ստանալով առավելագույն բերք: Շիրակի մարզի ազնվամորին շուկայում հայտնի է ու արդեն մեծ պահանջարկ ունի:

Վարչապետը Խնձորեսկում մասնակցել է Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին: Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են Դավիթ Տոնոյանը, Սուրեն Պապիկյանն ու Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Նրանք հարգանքի տուրք են մատուցել Մխիթար Սպարապետի հիշատակին, նրա շիրիմին ծաղիկներ խոնարհել: Այնուհետև երկրի ղեկավարն այցելել է Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակն հավերժացնող հուշահամալիր, որտեղ անսպասելի հանդիպում է ունեցել Ադրբեջանում գերեվարված Նարեկ Սարդարյանի կնոջ հետ: Այցի շրջանակում Փաշինյանը ծանոթացել է նաև Հին Գորիսի վերականգնման աշխատանքներին:

Հայաստանում մինչև հունվարի 11–ը կարանտին է: Առողջապահության նախարարի հրամանով՝ հաստատվել են անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները: Ե՞րբ և որտե՞ղ պետք է պարտադիր դիմակ կրել, ի՞նչ սահմանափակումներ են գործելու, և գիտե՞ն արդյոք մեր համաքաղաքացիները նոր կանոնների մասին:

Նախկինում դեպի մեր երկիր կանոնավոր չվերթներ իրականացնելու համար թույլտվություն ստացած բոլոր ավիաընկերությունները սեպտեմբերի 12-ից կարող են կրկին սկսել թռիչքները: Կհանվեն Հայաստանի ընդունած սահմանափակումները, կվերականգնվեն ավիաընկերություններին տրված բոլոր թույլտվությունները: Հայաստանից մեկնող ուղևորների` այլ երկիր մուտք գործելու պայմանները և սահմանափակումները կանոնակարգվում են համաձայն տվյալ երկրի սահմանած կարգերի:

Այսօր լրանում է Բեյրութի նավահանգստում հզոր պայթյունների 40-րդ օրը: Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում հոգեհանգստի պատարագ է մատուցվել՝ ի հիշատակ պայթյունից զոհվածների: Բեյրութից ժամանած լրագրող Սևակ Հակոբյանը «Էպիկենտրոն»-ին ասել է, որ չնայած հոգեբանական ծանր վիճակին, լիբանանահայերը փորձում են հավաքել ուժերը ու նորից ապրել: Իսկ անօթևան մնացած մեր հայրենակիցների կացության հարցը դեռ չի լուծվել:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։