Items filtered by date: Երեքշաբթի, 09 Հունիսի 2020
Երեքշաբթի, 09 Հունիսի 2020 22:06

Էպիկենտրոն 09.06.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Խորհրդարանում շարունակվում են 2019 թ.-ի բյուջեի կատարողականի քննարկումները: Պատգամավորներն այս անգամ լսել են Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը: Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ առնվազն երկու անձ է մահացել հիվանդանոցներում տեղ չլինելու պատճառով, Արման Թաթոյանից հետաքրքվել է՝ արդյոք այս դեպքում քրեական վարույթ չպե՞տք է հարուցվի: Օմբուդսմենը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, կոշտ քննադատության արժանացրել պաշտոնատար անձանց կողմից հրապարակային վիրավորանքները:

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը պաշտոնը ստանձնելուց հետո չի մասնակցել  ոչ մի նիստի, չի ներկայացրել իրեն մակագրված գործերի վերաբերյալ որևէ հաղորդում, չի նախապատրաստել որոշման նախագծեր ու այլ նյութեր,բայց ամեն ամիս ստացել է աշխատավարձ: Հայտնել է ՍԴ աշխատակազմի ղեկավարը:  Էդգար Ղազարյանը, ինչպես նաև դատաիրավական  ոլորտի մյուս ներկայաչուցիչներն այսօր խորհրդարանում ներկայացրել են Բյուջե 2019-ի կատարողականը, նաև անդրադարձել աղմկահարույց քրեական գործերին:

Երեքշաբթի, 09 Հունիսի 2020 20:26

Անցուդարձ 09.06.2020

Published in Անցուդարձ

«Առողջացածների մեծ թիվը ոչ թե հակահամաճարակային պրոցեսի ճեղքման, այլ ռազմավարության փոփոխության հետևանք է»,- հայտարարել է առողջապահության նախարարը՝ անդրադառնալով կորոնավիրուսի նախորդ օրվա տվյալներին: Նա հորդորել է չկորցնել զգոնությունն ու շարունակել պահպանել անվտանգության բոլոր կանոնները: Արսեն Թորոսյանը ՖԲ-ի ուղիղ եթերում խոսել է նաև ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի մասին՝ նշելով, որ դրանց թիվը շարունակում է մեծ մնալ: Այսօր հայտնի է դարձել, որ մահացել է թոքերի օդափոխության սարքին միացված Հրազդանի ծննդատան 4-6ամյա բուժքույրը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է, քանի որ ամբաստանյալները չեն ներկայացել: Դատարանը մի քանի միջնորդություն է ստացել նիստը հետաձգելու համար: Սեյրան Օհանյանի պաշտպանները գտնվում են կորոնավիրուսից բուժման վերջնական փուլում, կորոնավիրուս է հայտնաբերվել նաև նախկին փոխվարչապետի կնոջ մոտ: Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալին նորից կալանավայր տեղափոխելու քրեակատարողական ծառայության միջնորդությունը հիմնազուրկ է:

Կառավարությունը օրերս հավանություն տվեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին: Ըստ այդմ՝ 2021թ-ի հունվարի 1-ից գույքահարկը հաշվարկվելու է տվյալ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայական արժեքի հիման վրա: Այժմ գործում է չհարկվող շեմ՝ մինչև երեք միլիոն արժողությամբ գույքի վրա: Նախագիծը քննադատության մեծ ալիք է բարձրացրել: Տնտեսագետ Կարեն Սարգսյանի դիտարկմամբ՝ տնտեսական ճգնաժամի պայմաններում որևէ երկիր դեռ հարկային դրույքաչափ չի բարձրացրել, ընդհակառակը՝ նման իրավիճակում հարկերը նվազեցնում են: Դաշնակցական Արծվիկ Մինասյանն էլ համոզմունք է հայտնել, որ ներկայացված նախագիծը կխեղաթյուրի Հայաստանի տնտեսական զարգացման ամբողջ կոնցեպտը: 

«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վերջին ելույթից հետո իշխանության մոտ կա որոշակի խուճապ ու անհանգստություն»,-նման տեսակետ է հայտնել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավարը: Դա, ըստ Սուրեն Սուրենյանցի, երկու պատճառ ունի: Առաջին՝ իշխանությունը երկու տարի հասարակությանը համոզում էր, որ միակ ընդդիմությունը նախկիններն են, և հանկարծ քննադատոթյամբ հանդես է գալիս մարդ, որին Փաշինյանը չի կարող ասոցացնել նախկինների հետ: Երկրորդ պատճառն այն է, որ իշխող ուժն այսօր չունի հասարակության մեծամասնության վստահությունը և չի տիրապետում իրավիճակին:

Վարչապետն այսօր վաղ առավոտյան այցելել է ուժային կառույցներ: ԱԱԾ-ի, ոստիկանության, ապա նաև Զինված Ուժերի Գլխավոր շտաբի անձնակազմերին Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իրենց նորանշանակ ղեկավարներին՝ Արգիշտի Քյարամյանին, Վահե Ղազարյանին և Օնիկ Գասպարյանին: Կառավարության ղեկավարը նշել է, որ պետական բոլոր կառույցներում պետք է անշրջելիորեն գործեն պաշտոնեական առաջխաղացման հստակ սկզբունքներ:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։