Items filtered by date: Չորեքշաբթի, 03 Հունիսի 2020
Չորեքշաբթի, 03 Հունիսի 2020 22:21

Էպիկենտրոն 03.06.2020

 

 

Published in Էպիկենտրոն

82 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքը: Դրանով հնարավորություն կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն: Նախագծին կողմ է քվեարկել միայն իշխող խմբակցությունը: Ի թիվս այլ նախագծերի, խորհրդարանն ընդունել է նաև Միքայել Մելքումյանի հեղինակած երկու նախագծերը: Նիստի ընթացքում ԲՀԿ-ական պատգամավորները կոշտ քննադատության են արժանացրել կորոնավիրուսի դեմ իշխանության պայքարը: Նաիրա Զոհրաբյանն անընդունելի է համարել պատասխանատվությունը քաղաքացիների վրա գցելու գործելաոճը:

Չնայած համաճարակային մեծ աղմուկին՝ մարդիկ սկսել են ավելի քիչ լսել մահվան դեպքերի մասին, ինչն էլ քաղաքացիների՝ հակահամաճարակային անվտանգության կանոնները չպահպանելու պատճառ է դառնում: Այս մասին նշել է վարչապետը, պարետատան նիստից հետո անցկացված հերթական ճեպազրույցում: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում մահվան դեպքերի թիվը 357-ով պակաս է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Վարչապետը այս հանգամանքը բացատրել է բուժհաստատություններում վարակից բացի այլ հիվանությունների բուժման գործընթացով: Այդուհանդերձ, իրավիճակի վերահսկողության առավել արդյունավետ իրականացման համար պարետատան որոշմամբ, այսուհետև բնակելի տարածքից դուրս գտնվելիս դիմակ կրելը կլինի պարտադիր: Բացառություն կկազմեն մինչև 6 տարեկան երեխաները, մարմնամարզությամբ զբաղվող ու հեծանիվ վարող քաղաքացիները:

Մտահոգիչ լուր է հայտնել առողջապահության նախարարը: Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ 4 տարեկան երեխայի մոտ արձանագրվել է Կավասակիի սինդրոմ: Ըստ Արսեն Թորոսյանի՝ վերջին շրջանում տարբեր երկրներում նկատվել էր Կավասակիի սինդրոմով երեխաների հիվանդացության աճ, որը որոշ հետազոտողներ կապում էին կորոնավիրուսային համաճարակի հետ: Հաշվի առնելով միջազգային վիճակագրությունը, Հայաստանը կանխավ պահեստավորել է հատուկ այդ սինդրոմի բուժման համար նախատեսված դեղորայք: Ի՞նչ է իրենից ներկայացնում Կավասակիի սինդրոմը: Դրա փոխանցման ու բուժման մասին Աիդա Կարապետյանի տեսանյութում:

Վարչապետ Փաշինյանի՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին ուղղված զգուշացումից հետո Հակոբ Արշակյանն այսօր այցելել է «Հայփոստ»-ի բաժանմունքներ, անձամբ հետևել իրավիճակին: «Պահպանե՛ք սոցիալական հեռավորություն, կանոնավոր հերթ կանգնե՛ք»,- քաղաքացիներին հորդորել է նախարարը: Հակառակ դեպքում փոստային բաժանմունքի աշխատանքը կդադարեցվի, կդիմեն ոստիկանության օժանդակությանը: Անարձագանք չի մնացել նաև վարչապետի՝ դպրոցներում առկա խախտումների մասին հայտարարությունը: Նախարար Արայիկ Հարությունյանը խոստացել է՝ խախտում կատարողները շատ խիստ կպատժվեն:

Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ևս 3-ով: Վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, որոնք ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել են: Ընդհանուր առմամբ, մինչև այս պահը Արցախում հաստատվել է 57 դեպք, պացիենտներից 26-ը հաղթահարել է հիվանդությունը: Մեկուսացված է 98 քաղաքացի, թեստավորման նպատակով Հայաստան է ուղարկվել 984 նմուշառում: Ի՞նչ անել վարակի հետագա տարածումը կանխելու համար: Խնդրի վերաբերյալ այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նախագահ Արայիկ Հարությունյանը:

82 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Վահագն Հովակիմյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքը: Դրանով հնարավորություն կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ավելի վաղ հայտարարել էին, որ օրինագիծը հակասահմանադրական է և խնդրահարույց: Ի թիվս այլ նախագծերի` խորհրդարանն ընդունել է նաև Միքայել Մելքումյանի հեղինակած երկու նախագծերը:

«Ես ոստիկան Գագիկ Մկրտչյանի վիրավորման ու մահվան հետ բացարձակ կապ չունեմ»,- «Սասնա ծռեր» խմբի գործով նիստին հայտարարել է ամբաստանյալ Արմեն Բիլյանը: Նրա պաշտպանը միջնորդել է հարցաքննել Մկրտչյանի մահվան հանգամանքների վերաբերյալ եզրակացություն տված փորձագետներին: Դատարանը, սակայն, մերժել է միջնորդությունը: Մահացած ոստիկանի այրին հայտարարել է, որ ամբաստանյալները ստում են և գիտեն, թե ով է կրակել իր ամուսնու վրա:

Կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված սանիտարահիգիենիկ պահանջները չպահպանելու պատճառով Սննդամթերքի և անվտանգության տեսչական մարմինն այսօր կասեցրել է մայրաքաղաքի հանրային սննդի 4 օբյեկտի գործունեությունը: Այդ հաստատություններում հաճախորդներին մատուցվել է նարգիլե, ինչը պարետի որոշմամբ արգելված է: Տնտեսվարողներն ասել են, որ նարգիլեի արգելքի վերաբերյալ որոշմանը տեղյակ են եղել, սակայն գործունեությունը չեն դադարեցրել, քանի որ բիզնեսը դրանից կարող էր տուժել:

Վարչապետը երեկ գիշերվանից ՖԲ-ի իր էջում ֆլեշմոբ է սկսել՝ հրապարակելով պարետի սահմանած կանոնները խախտելը կամ պահպանելը փաստող տեսանյութեր և լուսանկարներ: Խոսելով ստեղծված ծանր իրավիճակում «մեղավորների փնտրտուքի» մասին՝ Փաշինյանն ասել է. «Եթե մեղավոր է կառավարությունը, ուրեմն մեղավոր է նաև ժողովուրդը»: Ներկայացնելով իր եզրակացությունը հակահամաճարակային կանոնների զանգվածային խախտումների վերաբերյալ` վարչապետը հայտարարել է՝ ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի հետ ունեցել է շատ դաժան խոսակցություն՝ խնդրի մասշտաբը և իրավիճակը ճիշտ չներկայացնելու համար: «Այն, ինչ տեսա ձեր օգնությամբ, ուղղակի կատաստրոֆա է »,- ասել է Փաշինյանը։

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։