Items filtered by date: Ուրբաթ, 26 Հունիսի 2020
Ուրբաթ, 26 Հունիսի 2020 22:05

Էպիկենտրոն 26.06.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 26 Հունիսի 2020 20:15

Անցուդարձ 26.06.2020

Published in Անցուդարձ

Արցախի պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում այսօր անցկացվել է մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլը: Զորախաղին հետևել է նաև Արցախի նախագահը, ով պաշտպանության բանակի հրամանատարի ուղեկցությամբ ծանոթացել է նաև հայրենական և օտարերկրյա արտադրության նշանոցներին և վերջին շրջանում համալրված կապի և տեսադիտարկման տեխնիկական միջոցներին:

Այս տարվա ընդունելության քննությունները կանցկացվեն հակահամաճարակային խստացված պայմաններում: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում ասել է, որ դա արվում է դիմորդների անվտանգության համար : Ըստ այդմ, քննական կենտրոններում մեքենաներ չեն կայանվելու, մարդկային կուտակումները բացառվելու են: Դիմորդները քննասենյակներ են մտնելու ջերմաչափումից հետո, իսկ ջերմություն ունեցողները չեն կարողանա մասնակցել քննությանը: Հիշեցնենք՝ այս տարի բուհերում ընդունելությունն իրականացվելու է մեկ քննության արդյունքի հիմա վրա: Քննությունները կմեկնարկեն հուլիսի 2-ից:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանն առավոտյան Սահմանադրական դատարան են հանձնել ԲՀԿ դիմումի թղթային տարբերակը, որով վիճարկվում է Սահմանադրությունը փոփոխելու մասին ԱԺ-ի ընդունած նախագծի սահմանադրականությունը: 26 պատգամավորի ստորագրությամբ դիմումի էլեկտրոնային տարբերակը խմբակցությունը բարձր դատարան էր ուղարկել երեկ երեկոյան: «ՍԴ-ի ճգնաժամն արդեն լուծված է, և ես այսօրվանից մասնակցելու եմ բոլոր նիստերին»,- լրագրողներին ասել է մոտ մեկ տարի աշխատանքի չհաճախած Վահե Գրիգորյանը: Կեսօրին դատարան է գնացել նաև Ալվինա Գյուլումյանը: Նա նշել է, որ իրենց վերաբերող որևէ իրավական ակտ չեն ստացել, իր լիազորությունները չեն դադարեցվել, ուստի սովորականի նման եկել է աշխատանքի: Ի դեպ, Գյուլումյանն այսօրվանից կատարում է ՍԴ նախագահի պարտականությունները, քանի որ Հրայր Թովմասյանն արձակուրդում է:

Իլհամ Ալիևը կոշտ ձևակերպումներ է հնչեցրել Հայաստանի նախկին և ներկա իշխանությունների հասցեին՝ նրանց մեղադրելով կոռուպցիայի և բռնապետության մեջ: «Հայաստանի անկախության պատմությունը ամոթալի պատմություն է»,- ասել է Ադրբեջանի նախագահը: Նրա բարբաջանքներին արձագանքել է Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հայտարարելով. «Ալիևի լեզուն երկարել է՝ ներսում մեր ապաշնորհ ու ապազգային վայ-կառավարիչների պատճառով»: «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավարն էլ ասել է, որ բռնապետ Ալիևն իր այս քայլով ի ցույց է դնում ժողովրդավարական պրոցեսների նկատմամբ իր բոլորը վախերը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում շարունակվել է Հայաստանի նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի դատական նիստը: Նա մեղադրվում է հեղափոխության օրերին ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելիս պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Այսօրվա նիստում հետազոտվել են գործում առկա ապացույցները՝ այդ օրերին տեսանկարահանված նյութերը։ Երանոսյանը, «Էպիկենտրոն»-ի հարցին ի պատասխան, հրաժարվել է մեկնաբանել իրեն առաջադրված նոր մեղադրանքը: Հիշեցնենք ՝ օրեր առաջ ՀՔԾ-ն հայտնել էր, որ բացահայտվել են Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և խոշոր չափերի հափշտակության դեպքեր:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։