Items filtered by date: Հինգշաբթի, 18 Հունիսի 2020

Լրագրողների հարցերին պատասխանել են նաև Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի անդամները: Նրանք հիմնավորել են ԲՀԿ նախագահի այն պնդումը, որ տեղի ունեցող գործընթացը քաղաքական հետապնդում է: Երեմ Սարգսյանը խոսել է փաստերով և նշել է, որ այս գործը իրավունք չուներ քննել Ազգային անվտանգության ծառայությունը, օրենքի պահանջով դա պետք է աներ ՀՔԾ-ն: Պաշտպանները նաև փաստեր են ներկայացրել նախաքննության ընթացքում տեղի ունեցած ապօրինությունների վերաբերյալ:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պաշտպանների՝ դատավոր Ռոբերտ Պապոյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը երեկ մերժվել է: Դրանից հետո շարունակվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի խափանման միջոցի քննությունը : Ուշ երեկոյան դուրս գալով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է՝ սխալ որոշում կայացնողները պատասխան են տալու: ԲՀԿ առաջնորդը վերահաստատել է իր նախկին հայտարարություններն այն մասին, որ կառավարությունը ժողովրդին տված իր խոստումները չի կատարել, տնտեսական, սոցիալական, առողջապահական վիճակը շարունակում է մնալ ծանրագույն: «Երկիրը անդունդի մեջ է»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:

Ինչպիսի՞ դիմակ պետք է կրել կորոնավիրուսից պաշտպանվելու համար: Ըստ երկրի նախկին գլխավոր ախտաբանի՝ քաղաքացիները հարցի պատասխանը գտնելու համար շատ հաճախ շփոթության մեջ են ընկնում: Իսկ պատճառը երկրի վարչապետի և Առողջապահության նախարարի հակասական հայտարարություններն են: Նիկոլ Փաշինյանն, օրինակ, հայտարարում է, որ տանը պատրաստված ինքնագործ դիմակները կարող են լինել էֆեկտիվ, Արսեն Թորոսյանն էլ պնդում ճիշտ հակառակը՝ կտորից դիմակը չի պաշտպանում վիրուսից և պետք է անպայման կրել բժշկական դիմակ: Եվ սա միմյանցից տրամագծորեն տարբերվող հայտարարությունների միակ օրինակը չէ:

Հինգշաբթի, 18 Հունիսի 2020 22:45

Էպիկենտրոն 18.06.2020

 

 

Published in Էպիկենտրոն

«Մենք խորապես անհանգստացած ենք Հայաստանի կառավարության գործողություններից, որով ռիսկի է ենթարկվում այն ամենը, ինչի համար պայքարեց հեղափոխությունը»,-նշված է Եվրոպայի Պահպանողականների և Ռեֆորմիստների կուսակցության պաշտոնական հայտարարության մեջ: Եվրոպական խոշոր քաղաքական ուժն, անդրադառնալով ԲՀԿ նախագահի շուրջ ստեղծված իրավիճակին, նշել է, որ ուշի-ուշով հետևում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:

Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովը «Էպիկենտրոն»-ի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին: Նեվերովը հույս է հայտնել, որ Ծառուկյանի հետ կապված հարցը կհանգուցալուծվի բացառապես օրենքի շրջանակում՝ առանց որևէ քաղաքական ճնշման տարրի: Պետական Դումայի խոշորագույն խմբակցության ղեկավարը հիշեցրել է, որ «Եդինայա Ռոսիա»-ն և «Բարգավաճ Հայաստանը» ստորագրել են համագործակցության հուշագիր:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցող գործընթացներից մտահոգված է նաև նրա սիրիացի գործընկերը՝ «Սաբբահ Գրուպ» ընկերության վարչական կազմի նախագահ Ամմար Սաբբահը: Նա հիշեցրել է Գագիկ Ծառուկյանի հետ համատեղ ներդրումային ծրագրի՝ Հայաստանում տեքստիլի արտադրություն հիմնելու մասին, խոսել այն նոր նախագծերից, որոնք պատրաստվում են իրականացնել մյուս արտասահմանցի գործընկերների հետ: Ամար Սաբբահն իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին՝ համոզմունք հայտնելով, որ ստեղծված իրավիճակը կհաղթահարվի:

Վերաքննիչ քրեական դատարանը երկու միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Ռոբերտ Քոչարյանին: Դատավոր Արսեն Նիկողոսյանը, քննելով Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբանների բողոքը և լսելով կողմերի կարծիքները՝ գնացել է խորհդրակցական սենյակ, որտեղից վերադառնալուց հետո հրապարակել է խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշումը: Այն հրապարակելուց հետո տուժողներից մեկը դատավորին դավաճան է անվանել: Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն էլ նշել է, որ Արսեն Նիկողոսյանը բարձր վարկանիշ ունեցող դատավոր է: Ռոբերտ Քոչարյանը տևական ժամանակ է գտնվում է Իզմիրլյան ԲԿ-ում և գրավը վճարելուց հետո բժիշկների թույլտվության դեպքում կգնա տուն:

Ռուսաստանի Դաշնության իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն իր անհանգստությունն է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ:«Ելնելով նրանից, որ ժողովրդավարական պետություններին բնորոշ քաղաքական մրցակցությունը չի իրականացվելու ապօրինի մեթոդներով՝ մեր հայ գործընկերներին ցանկանում ենք շուտափույթ հաղթահարել ստեղծված ճգնաժամը, որն արձագանք է ստացել նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից այն կողմ»,-նշված է «Եդինայա Ռոսիա» կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։