Items filtered by date: Չորեքշաբթի, 17 Հունիսի 2020
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2020 22:45

Էպիկենտրոն 17.06.2020

 

 

Published in Էպիկենտրոն

«Բացառում եմ, որ ես կարող եմ մի բան անել, որից կարող եմ ամաչել, իմ համար անընդունելի է, որ ես կարող եմ փախնել կամ թաքնվել քննությունից և խուսափել պատասխանատվությունից»,- Վերաքննիչ դատարանում, պատասխանելով նիստը նախագահող դատավորի հարցերին, ասել է Ռոբերտ Քոչարյանը: Դատարանը շարունակել է քննել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու առաջին ատյանի որոշման դեմ պաշտպանների բողոքը: Դատարանը անդրադարձել է նաև խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նախկին վարչապետների ներկայացրած երաշխավորությունների հարցին:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ մոտ մեկ ժամ ուշացումով մեկնարկել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության քննությունը, որը մակագրվել է դատավոր Ռոբերտ Պապոյանին: Քիչ առաջ դատարան է ժամանել ԲՀԿ նախագահը: Գագիկ Ծառուկյանին ծափողջյուններով դիմավորել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները և Ծառուկյանի համակիրները: Գագիկ Ծառուկյանը դատարանի մոտ կարճ զրույց է ունեցել պատգամավորների հետ, որից հետո փաստաբանի ուղեկցությամբ մտել է շենք: Նշենք, որ դատարանի բակում և հարակից տարածքում գտնվում են նաև ոստիկանական մեծաթիվ ուժեր:

Միջազգային մամուլը շարունակում է ուշադրությամբ հետևել Հայաստանի ներքաղաքական զարգացումներին: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված գործընթացին անդրադարձել են համաշխարհային առաջատար այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են գերմանական DW-ն, բրիտանական «Ռոյթերս» գործակալությունը, ամերիկյան «Ասոշիեյթիդ» փրեսը: Իսկ ռուսական «Նեզավիսիմայա Գազետա» պարբերականը ծավալուն վերլուծական է ներկայացրել: Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին կոշտ հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ «Ռոդինա » կուսակցությունը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է ԱԺ նիստը: Ընդդիմադիր ֆրակցիայի պատգամավորները խորհրդարանի այսօրվա աշխատանքի մեկնարկին լքել են նիստերի դահլիճը: Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը,դիմելով քաղաքական մեծամասնությանը, հայտարարել է.«Երեկ, ձեր բոլորի ու գլխավոր դատախազի մասնակցությամբ տեղի ունեցածն այս դահլիճում ոչ այլ ինչ է, քան քաղաքական հաշվեհարդար ձեր կարծիքի հետ անհամաձայնություն հայտնած քաղաքական ուժի և նրա ղեկավարի հանդեպ»: Վահե Էնֆիաջյանն ու Իվետա Տոնոյանը լրագրողներին հայտնել են, որ ԲՀԿ-ն մտադիր է կորոնավիրուսի կանխարգելման, հետևանքների վերացման աշխատանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծել, նաև դիմել ՍԴ՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների արգելքի իրավաչափությունը: Իվետա Տոնոյանը տեղեկացրել է նաև, որ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը քննելու դատական նիստը տեղի է ունենալու այսօր երեկոյան ՝ ժամը 19-ին, ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։