Items filtered by date: Երեքշաբթի, 16 Հունիսի 2020

ԱԱԾ-ից Գագիկ Ծառուկյանի դուրս գալուց հետո ոստիկանները անցել են ագրեսիվ գործողությունների՝ բիրտ ուժ կիրառելով ոչ միայն ԲՀԿ նախագահի համակիրների, այլև այնտեղ գտնվող բազմաթիվ լրագողների և օպերատորների հանդեպ: Իրավիճակը թեժացել է հատկապես այն բանից հետո, երբ ոստիկանները սկսել են քաշքշել իրենց մասնագիտական գործունեությունն իրականցնող մեր գործընկերներին՝ այդ թվում նաև «Էպիկենտրոն»-ի նկարահանող խմբերին: Այդ ընթացքում ոստիկանները հորդորել են լրագրողներին ու ԲՀԿ նախագահի համակիրներին ազատել ճանապարհի երթևեկելի հատվածը, միաժամանակ,սակայն, սկսել անսպասելի գործողություններ՝ օղակի մեջ առնելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Բիրտ ուժ է կիրառվել նաև Ծառուկյանի աջակիցների և Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամների նկատմամբ: Ոստիկանական գործողության հետևանքով վնասվածքներ է ստացել մի քանի լրագրող, վնասվել են տեսախցիկներ, կորել է նաև PARA.TV-ի ուղիղ հեռարձակման սարքը:

Երեքշաբթի, 16 Հունիսի 2020 22:55

Էպիկենտրոն 16.06.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Այսօր խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդես են եկել ելույթներով: ԲՀԿ ներկայացուցիչներն արձանագրել են, որ իշխանություններն ընտրել են ինքնախաբեության ուղին, իշխանությունը և նրա ներկայացուցիչները օգտվում են մանիպուլյացիոն խողովակների անազնիվ մեթոդներից: Խմբակցության պատգամավորները հիշեցրել են, որ նախաքննության գաղտնիք հանդիսացող փաստաթուղթը հայտնվել է իշխանական պատգամավորների, նախարարների ֆեյսբուքյան պատերին, որոնք, միմյանց հերթ չտալով, հրապարակել են այն, մինչդեռ փաստաթուղթը չի տրամադրվում Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբին:

Երեքշաբթի, 16 Հունիսի 2020 16:30

Մուլտիկնիկ 16.06.2020

Published in Մուլտիկնիկ

Առավոտից ստացվում են ահազանգեր այն մասին, որ մարզերից Երևան եկող ճանապարհները գտնվում են ոստիկանության վերահսկողության ներքո և քաղաքացիներին թույլ չեն տալիս գալ Երևան: Բացի այդ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին աջակցող բազմաթիվ քաղաքացիներ մայրաքաղաքի տարբեր հատվածներում փողոցներ են փակել ՝ իրենց դժգոհությունը հայտնելով իրավապահ մարմինների գործողությունների նկատամամբ:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։