Items filtered by date: Հինգշաբթի, 23 Ապրիլի 2020
Հինգշաբթի, 23 Ապրիլի 2020 21:24

Էպիկենտրոն 23.04.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Ֆինանսների նախարարն անխուսափելի է համարում արտաքին պարտքի ավելացումը: Ատոմ Ջանջուղազյանը հայտնել է, որ նախատեսվում է 260 մլն դոլարի պարտք անել՝ ճգնաժամին հակազդող ծրագրերը իրագործելու համար: Նախարարը խոսել է նաև հարկային եկամուտների նվազման մասին: Սակայն այդ ֆոնին չեն կրճատվի ծախսերը:

«Հայաստանի կառավարությունը բազմաթիվ մենաշնորհային, կոռուպցիոն, արտոնյալ մեխանիզմներ ուղղակի ոչնչացրել է»,- հայտարարել է վարչապետը: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դրա մասին վկայում են անգամ թվային ցուցանիշները: 2019 թ.-ի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է 11,3 տոկոս աճ, իսկ 2018-ի նկատմամբ աճը կազմել է 37,4 տոկոս: Ցանկի 100 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 151 միլիարդ դրամ հարկ, որը 16 միլիարդ դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Պարետ Տիգրան Ավինյանն էլ տեղեկացրել է, որ տնտեսական գործունեության որոշ տեսակների և միջմարզային տեղաշարժի սահմանափակումները հանվել են: Գործադիրը հաստատել է նաև հակաճգնաժամային 14-րդ միջոցառումը, որը վերաբերում է ուսանողներին: Արսեն Թորոսյանն էլ համաճարակային իրավիճակի վերաբերյալ նոր տվյալներ է հաղորդել:

Տնտեսական ճգնաժամի ընթացքում հարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու արդյունքում գոյացող տույժերը նվազում են, արգելադրման գործիք կիրառելու համար սահմանված հարկային պարտավորության չափը փոփոխվում է: ՊԵԿ նախագահն այսօր մանրամասն անդրադարձել է հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի նախագծին, նաև պարզաբանել այն հարցը, թե ինչու է Միքայել Մինասյանի նկատմամբ ավելի վաղ հարուցված գործը հրապարակվել երեկ:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը մայրաքաղաքում  շարունակում է կանխարգելիչ միջոցառումներն ընդդեմ կորոնավիրուսի: Հերթական անգամ վարակազերծող հատուկ նյութերով ախտահանման աշխատանքներ են իրականացվել  Կենտրոն վարչական շրջանում: Հանրապետության հրապարակում, Աբովյան, Նալբանդյան փողոցներում  մանրակրկիտ ախտահանվել են բանուկ հատվածները, մայթերը,  նստարանները, աղբամանները, նաև այս օրերին աշխատող սննդամթերքի խանութների և դեղատների մուտքերն ու հարակից տարածքները: 

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Կոտայքի մարզում ամենօրյա ռեժիմով շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերը: Ուշադրության կենտրոնում ծայրահեղ վատ պայմաններում ապրող քաղաքացիներին են, տարեցներն ու առողջական խնդիրներ ունեցող մարդիկ: Հիմնադրամն առաջնային անհրաժեշտության սննդամթերք է հատկացրել Առինջ, Աբովյան Բյուրեղավան, Կապուտան, Կոտայք, Ակունք և հարակից մյուս համայնքների կարիքավոր ընտանիքներին: Ընդառաջելով Գեղարդ համայնքի բնակիչներին՝ հիմնադրամը նաև անվճար դիզվառելիք է հատկացրել:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։