Items filtered by date: Հինգշաբթի, 19 Մարտի 2020

Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրել է կորոնավիրուսով պայմանավորված արտերկրում ապրող մեր հայրենակիցների առողջական վիճակի մասին վերջին տվյալները: Հարևան Իրանում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակված մոտ երեք տասնյակ հայ կա: ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում և եվրոպական մյուս երկրներում ապրողների մասին տեղեկություններ դեռ չկան: Զարեհ Սինանյանը նաև հայտնել է, որ «Ի գործ» ծրագիրը չի կասեցվել, հանձնակատարի գրասենյակը շարունակում է դիմումներ ընդունել

Արտակարգ դրության պայմաններում Երևանի ավագանու նիստն անցկացվել է նիստերի դահլիճից դուրս՝ քաղաքապետարանի ճեմասրահում: Մինչև աշխատանքներին անցնելը Հայկ Մարությանը կոչ է արել հետևել արտակարգ դրությամբ սահմանված կանոններին: «Բացի այն օրենքներից, որոնք գրված են թղթի վրա, կան նաեւ չգրված օրենքներ, որոնք նույնպես պետք է պահենք։ Այսօրվա իրավիճակի արագ ընթացքի եւ դրության արագ ավարտը կախված է բոլորիցս»,-ասել է քաղաքապետը: Իսկ նիստի օրակարգում եղել է 20 հարց, այդ թվում՝ Երևանի 2019 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը: Ընդդիմադիր խմբակցությունները քվեարկել են դեմ՝ նշելով, որ աշխատանքերը կատարվել են թերի: Թե ինչու՞ է ավագանու աշխատանքն անցել թեժ մթնոլորտում և ի՞նչն է եղել Հայկ Մարությանի և Դավիթ Խաժակյանի լեզվակռվի պատճառը, կպատմի մեր գործընկեր Արթուր Հակոբյանը:

Հայաստանի կառավարությունը քննարկում է հակաճգնաժամային տնտեսական մարտավարությունն ու ռազմավարությունը: Վարչապետը հայտարարել է, որ կորոնավիրուսի առաջացրած ճգնաժամից Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը պետք է դուրս գան ավելի ուժեղացած: «Մենք մեր առաջ խնդիր ենք դրել շատ ավելի մեծ ամբիցիաներով առաջնորդվել հետճգնաժամային վիճակի նկատմամբ դիրքավորվելիս»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ նոր աշխարհում մենք պետք է հանդես գանք նոր ուժով և նոր իմիջով: Կառավարությունը մոտ 25 միլիարդ դրամ բիզնեսին աջակցություն ցուցաբերելու փաթեթ կգործարկի, ևս 25 միլիարդ դրամի սոցիալական աջակցության փաթեթ կպատրաստի: Կունենանք նաև մոտ 80 միլիարդ դրամի հիմնադրամ, որը միտված կլինի տնտեսության վերաձևավորմանը՝ հետճգնաժամային ժամանակների պարամետրերին համապատասխան:

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից բացի կորոնավիրուսով վարակակիրներին սպասարկելու համար ներգրավվելու են որոշ այլ հիվանդանոցներ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է,որ մի քանի օրից կհրապարակեն այդ հաստատությունների ցանկը: Նախարարությունը հիմա մշակում է մի օրինագիծ, որով ինքնամեկուսացման ցուցումից խուսափողները կենթարկվեն պատասխանատվության՝ ընդհուպ քրեական: Արսեն Թորոսյանը տեղեկացրել է նաև, որ վերջին օրերին հաստատվող դեպքերը հիմնականում կապված են Շենգավիթի արտադրամասի հետ:

Հինգշաբթի, 19 Մարտի 2020 16:30

Մուլտիկնիկ 19.03.2020

Published in Մուլտիկնիկ

Ինչպե՞ս մաքսիմալ քիչ տուժել կորոնավիրուսի համաճարակից: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը սեփական առաջարկներն է ներկայացրել վարձու աշխատողների, փոքր,միջին և խոշոր բիզնեսի համար: Պատգամավորը կարծում է,որ պետությունը պետք է նվազագույն աշխատավարձի չափով փոխհատուցի օրավարձով աշխատողներին:

Հինգշաբթի, 19 Մարտի 2020 12:29

Անցուդարձ 19.03.2020

Published in Անցուդարձ
Հինգշաբթի, 19 Մարտի 2020 12:29

Էպիկենտրոն 19.03.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։