Items filtered by date: Երեքշաբթի, 17 Մարտի 2020

«Հայաստանում տնտեսվարող սուբյեկտներն իրենց պահեստներում ունեն անհրաժեշտ ապրանքների պաշար, որը մոնիթորինգի է ենթարկվում ամենօրյա ռեժիմով»,-հայտնել է Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահը: Գեղամ Գևորգյանի խոսքով՝ այս պահին անհանգստացնող երեւույթներ չեն նկատվում: Միակ խնդիրը օրական ֆիզիկական ծավալի ապահովումն է: Գևորգյանը հորդորել է քաղաքացիներին մեծաքանակ գնումներ չանել: Հակամոնոպոլ հանձնաժողովի ղեկավարը նաև անդրադարձել է սպիրտի և դիմակների գնի բարձրացմանը:

«Արտակարգ դրություն. օր 1».այսպես է վերնագրել վարչապետն իր ֆեյսբուքյան այսօրվա ուղիղ եթերը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այս պահի դրությամբ կորոնավիրուսի հետ կապված վերջին տվյալները, ինչպես նաև վարակված անձանց ջերմության ցուցանիշները: Վարչապետը հերքել է տեղեկությունը, թե հիվանդներից երկուսի վիճակը վատ է: Անդրադառնալով ֆինանսական շուկային՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մեր ֆինանսական համակարգը շատ ուժեղ ու կայուն է, և այստեղ որևէ խնդիր չենք ունենալու: Վարչապետը նաև կոչով դիմել է քաղաքացիներին:

Հայաստանը նվաճել է Տոկիո 2020-ի 4-րդ ուղեգիրը: Թեև Լոնդոնում ընթացող բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը երեկ դադարեցվել է, բայց Հայաստանը հասցրել է մեկ օլիմպիական ուղեգիր նվաճել: 52 կգ քաշային բռնցքամարտիկների պայքարում Կորյուն Սողոմոնյանը, գեղեցիկ հաղթանակ տոնելով, դուրս է եկել քառորդ եզրափակիչ և ապահովել բաղձալի ուղեգիրը: Թե ե՞րբ կշարունակվի մրցաշարը և ովքե՞ր դեռ հնարավորություն կունենան ուղեգիր նվաճելու, կներկայացնի Արամ Մանուկյանը:

Երեքշաբթի, 17 Մարտի 2020 07:29

Էպիկենտրոն 17.03.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։