Items filtered by date: Երկուշաբթի, 02 Նոյեմբերի 2020
Երկուշաբթի, 02 Նոյեմբերի 2020 22:55

Էպիկենտրոն 02.11.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համավարակի և պատերազմի պայմաններում կայուն մակրոմիջավայրի ապահովումը համարել է աննախադեպ: Նրա խոսքով, սակայն, ակնհայտ է, որ 2021 թվականը լարված տարի է լինելու: Հաջորդ տարվա եկամուտները նախատեսված են 1 տրլն 569 մլրդ, ծախսերը՝ 1 տրլն 843 մլրդ դրամ, դեֆիցիտը կազմելու է 274 մլրդ: Նախագծում որպես 2021-ի տնտեսական աճի կանխատեսում է դիտարկվել 4.8 % ցուցանիշը:

«Առաջնագծում զինվորի մահվան հանդեպ անտարբերությունը նույնպես հանցագործություն է»,- այսօր հայտարարել են Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հավաքված քաղաքացիները: Նրանք դատապարտել են թուրք-ադրբեջանական հանցագործությունների նկատմամբ կառույցի լռությունը, պահանջել են բարձրաձայնել ու դատապարտել ահաբեկչական երկրների գործունեությունը: Տևական ժամանակ արձագանք չստանալով՝ ակցիայի մասնակիցները պոկել են ՄԱԿ-ի դրոշը, հայտարարել, որ այս գործելաոճով այդ կառույցն այլևս Հայաստանում անելիք չունի:

Թիկունքը շարունակում է նորանոր նախաձեռնություններով աջակցել առաջնագիծն ամուր պահելու ջանքերին: «Էպիկենտրոն»-ը հանդիպել է մի խումբ կանանց, ովքեր իրենց աշխատանքի հաշվին ու դրանից հետո հավաքվում են ու սահմանապահ տղաների համար տաք գուլպա և գլխարկ գործում:

Հերոսական սխրանք հայ կամավորականների կատարմամբ: Շահեն Մեղրյանի անվան ջոկատի տղաները Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի շրջակայքում օրերս մերձամարտ են վարել 22 հոգանոց թուրքական հատուկ նշանակության ջոկատի հետ՝ վերացնելով նրանցից 20-ին, 2-ին էլ հնարավորություն տալով ճողոպրել՝ աչքերով տեսածի մասին յուրայիններին պատմելու նպատակով: Արցախի նախագահն այսօր հետմահու պարգևատրել է Մեղրյանի անվան ջոկատի 5 կամավորականների: Պետական պարգևների են արժանացել նաև Վլադիմիր Բալայանի անվան ջոկատի 5 մարտիկներ՝ այդ թվում վարձկան ահաբեկիչ Յուսուֆ ալ Հաջիին գերեվարած Ալեքսեյ Բալայանը:

Տարբեր երկրներում ապրող հայերը շարունակում են բողոքի ակցիաներ կազմակերպել՝ աջակցելով Արցախին և ներկայացնելով ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ ճշմարտությունը: Ամերիկահայերը Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության առջև բողոքի ցույց են կազմակերպել: Նյու Յորքի հայ համայնքը «Նյու Յորք թայմս» թերթից պահանջել է անաչառ լուսաբանում՝ կոչ անելով հերքել թերթի՝ Թուրքիայի բյուրոյի ղեկավար Կառլոտա Գալի հոդվածները, որոնք ակնհայտ ադրբեջանամետ են: Տորոնտոյի հայերն էլ ավտոերթի միջոցով դատապարտել են թուրք-ադրբեջանական ագրեսիան ընդդեմ Արցախի:

Թեժ մարտեր ճակատային գծի հյուսիս-արևմտյան հատվածում: ՊԲ-ն կասեցրել է ադրբեջանական վաշտի հարձակումը, ինչից հետո թշնամին մեծ կորուստներով դիմել է փախուստի և արգելափակվել ձորում: Այնուհետև հայկական ուժերը ականանետային դիպուկ կրակով շարունակել են հրոսակների լիակատար ոչնչացման գործողությունը: Թշնամին նույն գործողությունը կրկնել է նաև դասակի կազմով, սակայն կրկին արժանացել է դաժան ճակատագրի: Մեր ստորաբաժանումները հետապնդել են փախչող թշնամուն և ոչնչացրել նրան:

Ադրբեջանի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է. այս մասին հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նախօրեին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում: Նա նշել է, որ թշնամին իր հույսը դրել է վարձկան ահաբեկիչների վրա: Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի գոյություն չունեցող ղեկավարությանը նոր անակնկալներ են սպասվում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։