Items filtered by date: Չորեքշաբթի, 07 Հոկտեմբերի 2020
Չորեքշաբթի, 07 Հոկտեմբերի 2020 23:30

Էպիկենտրոն 07.10.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Ադրբեջանը խայտառակ պարտություններ է կրում ոչ միայն մարտի դաշտում, այլև տեղեկատվության ոլորտում: Ընդ որում, հակառակորդի քարոզչամեքենան այնքան պրիմիտիվ է գործում, որ դառնում է համընդհանուր ծաղրուծանակի առարկա: Բաքվի անտաղանդ ռեժիսորներն այս անգամ թատերականացված մի բեմադրություն են կազմակերպել, որտեղ ցածրակարգ դերասանները մեկ «հայկական հրթիռակոծությունից պատսպարվող» լրագրող են, մեկ այլ դեպքում՝ «ազատագրված բնակավայր մտնող ու բնակիչներին խաղաղություն բերող» զինվորականներ:

Հայկական կողմն ամենօրյա ռեժիմով փաստեր է ուղարկում ՄԻԵԴ՝ Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքների, կոնվենցիոն պահանջների և մարդու իրավունքների վերաբերյալ նվազագույն չափանիշների խախտումների տոտալ անտեսման մասին, ասել է եվրադատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Արձանագրվում է Ստեփանակերտի ու այլ բնակավայրերի անընդհատ հրետակոծությունները: ՄԻԵԴ-ը, հիշեցնենք, Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշում էր ընդունել, նաև բավարարել էր Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Հայաստանի կառավարության պահանջը:

«Եթե Ադրբեջանի համար Ղարաբաղը փառասիրության հարց է, ապա հայերի համար Ղարաբաղը կյանքի և մահվան հարց է: Թուրքիան մի երկիր է, որ ժխտում է պատմությունը, ժխտում է Հայոց ցեղասպանությունը, մենք պարտավոր ենք կանգնեցնելու այդ ագրեսորին, քանի դեռ ուշ չէ: Արցախի ժողովուրդը պետք է իրացնի իր ինքնորոշման միջազգային իրավունքը»: Ահա այսպիսի ուղերձներ են այսօր հնչել Եվրախորհրդարանում, որի օրակարգում այսօր Արցախյան հարցն էր: Մի քանի ժամ տևած քննարկումից հետո ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը հայտարարել է՝ Եվրախորհուրդը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ձևաչափով հակամարտության լուծմանը:

Քննարկմանը զուգահեռ Եվրախորհրդարանի շենքի դիմաց բազմահազարանոց ակցիա են անցկացրել Եվրոպայի հայերը: Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Լյուքսեմբուրգից և այլ երկրներից Բրյուսել ժամանած մեր հայրենակիցները միջազգային հանրությունից պահանջում են չլռել և դատապարտել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան: Ակցիան նախաձեռնել են Բելգիայի հայ համայնքը, Նիդեռլանդների հայկական դաշնային կազմակերպությունը և Ֆրանսիայի հայ համայնքի հարցերի կազմակերպությունը:

Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է Գագիկ Ծառուկյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների բողոքը: Պաշտպանական թիմը, հիշեցնենք, բողոքարկել էր ԲՀԿ նախագահին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանի ներսում կատարվածը համարել է խայտառակություն՝ ընդգծելով, որ մի օր տեղի ունեցած հանցավոր երևույթները կբացատրեն: Կոշտ գնահատականներ են հնչեցրել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: Նրանց պնդմամբ՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հաշվեհարդար:

«Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարություն կոչվող ահաբեկչական հանցախումբն ու նրան անթաքույց աջակցող Թուրքիան ամեն կերպ փորձում են ներխուժել Արցախի տարածք՝ այն ամբողջությամբ օկուպացնելու և հայ ժողովրդին ֆիզիկապես բնաջնջելու նպատակով»: Այս մասին ՖԲ-ի իր էջում գրել է Արցախի նախագահը: Արայիկ Հարությունյանը նշել է, որ շփման գծի ամբողջ երկայնքով ծանր մարտերը շարունակվում են, և մեր զինվորները հերոսական պայքար են մղում մեր հողի ամեն սանտիմետրի համար: Արցախի ՊԲ-ն անընդհատ նոր ու ցավոտ կորուստներ է հասցնում թշնամու զորքերին:

«Հրացանով տատիկը» վերնագրով միջազգային լրատվամիջոցների գլխագրերում հայտնված արցախցի Շարմաղ Գրիգորյանին այսօր արդեն շատերն են ճանաչում: Չորս պատերազմ տեսած 85-ամյա հերոս տատիկը ոչ միայն չի պատրաստվում լքել հայրենիքն ու տունը, այլև նույնիսկ ապաստարան չի գնում: Ասում է՝ զենքը ձեռքին պայքարելու է այնքան, մինչև պատերազմն ավարտվի, արյունարբու թուրքին էլ վերջնական հաղթանակ պարտադրենք:

Ռուսաստանի նախագահը կոչ է անում որքան հնարավոր է շուտ դադարեցնել կրակը Ղարաբաղում: Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Վլադիմիր Պուտինը նշել է.«Հակամարտության ավարտին ըստ ամենայնի դեռ շատ կա, բայց ամեն դեպքում ես կցանկանայի մեկ անգամ ևս կոչ անել դադարեցնել կրակը, և դա պետք է անել որքան հնարավոր է շուտ»: Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ Ռուսաստանի նախագահը նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և այդ պայմանագրի շրջանակներում Ռուսաստանը Հայաստանի հանդեպ որոշակի պարտավորություններ ունի:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։