Items filtered by date: Շաբաթ, 03 Հոկտեմբերի 2020

«Մարտերը ծանր են, բայց հաղթելու ենք»,- Ֆեյսբուքում գրել է Արծրուն Հովհաննիսյանը: ՊԲ-ին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձենարկած լայնածավալ հարձակումը։ Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել: Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում: Թշնամին նոր ուժեր է նետել ռազմաճակատ, ամբողջ զինանոցով թիրախավորել է նաև Արցախի խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական այնպիսի օբյեկտները, որոնք կարող են բնապահպանական աղետ առաջացնել: «Այսօր վճռվում է ոչ միայն բոլորիս, այլև տարածաշրջանի ճակատագիրը»,-Ֆեյսբուքում գրել է Արծրուն Հովհաննիսյանը: ՊՆ ներկայացուցիչը նաև լուսանակար է հրապարակել, որում երևում է թուրքական արկը Վարդենիսի Կութ Գյուղում:Հրապարակվել են նաև Ադրբեջանի բանակի զրահատեխնիկայի խոցումը և վերջինիս ստորաբաժանման նահանջն արձանագրած կադրեր:

 

Ադրբեջանական բանակի շարքերում կռվող սիրիացի վարձկանների թեման շարունակում է մնալ ոչ միայն համաշխարհային առաջնորդների, այլ նաև միջազգային լրատվամիջոցների քննարկման թեման: «Անթույլատրելի՛ է». միջազգային հանրության դատապարտող արձագանքն է Արցախի դեմ պատերազմում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկիչ գրոհայինների ներգրավմանը: France Press գործակալությանը հաջողվել է զրուցել իսլամիստներից մեկի հետ, հեղինակավոր The Guardian –ն ու Al Arabiya-ն էլ տեղեկացնում են սիրիացի վարձկանների զոհվելու մասին:

 

Ի՞նչ վիճակում է հրետակոծված Ստեփանակերտը և ի՞նչ տրամադրություն ունեն արցախցիները: «Էպիկենտրոն»-ի նկարահանող խմբերը շարունակում են աշխատանքը թշնամու թիրախում հայտնված Արցախում: Արթուր Հակոբյանն այցելել է հրետակոծված հատվածներ, զրուցել իրենց հողն ու տունը կյանքի գնով պահող ստեփանակերտցիների հետ: Նրանք համոզմամբ՝ թշնամին զենքերն ուղղել է խաղաղ բնակչության վրա , քանի որ պարտություն է կրում մարտի դաշտում:

Համախմբվել և զորակից դառնալ Արցախին և մեր բանակին: Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը կոչով դիմել է ամբողջ հայությանը: «Մենք երբեք պատերազմ չենք սկսել, երբեք զինադադարը չենք խախտել, բայց ամեն անգամ նենգաբար մեր դեմ սկսում են պատերազմել»,-ասել է Արցախի թեմի առաջնորդը: Նա կոչ է արել Երևանի ժամանակով ժամը 18.00-ին միասնական աղոթք հնչեցնել հաջողության, խաղաղության և հաղթանակի համար:

Հակառակորդի ԱԹՍ-ի հարվածները մեծ վնաս են հասցրել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքին:Մեկ խաղաղ բնակիչ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել: Հարվածներից մեկը հասցվել է բնակելի տան ուղղությամբ, ինչի հետևանքով այն ամբողջությամբ փլուզվել է: Վնասվել են նաև ճանապարհներ ու այլ ենթակառուցվածքներ:

 

Արցախի նախագահը հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ մեկնում է առաջնագիծ: Այսօր վաղ առավոտյան ՖԲ-ի էջում կատարած գրառմամբ Արայիկ Հարությունյանը կոչ է արել բոլորին՝ անհապաղ ոտքի կանգնել և անմնացորդ նվիրումով պաշտպանել սեփական հայրենիքում առանց գոյաբանական վտանգի ապրելու հայերի անքակտելի իրավունքը:«Սա մեր վերջին մարտն է, որը մենք անպայման միասին հաղթելու ենք:Ձեզ հետ եմ մինչև ՀԱՂԹԱՆԱԿ»,- գրել է նախագահը:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։