Items filtered by date: Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2020
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2020 23:00

Էպիկենտրոն 14.10.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը կոչով դիմել է ժողովրդին: «Մեր հայրենիքի համար վճռական օրեր են։ Կենաց ու մահու կռիվ ենք մղում հանուն Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի»,- ասել է Վեհափառ Հայրապետը՝ ընդգծելով, որ պատերազմը մեր ժողովրդի ընտրությունը չէ: «Մեզ պարտադրված է ինքնապաշտպանությունը, որպես բռնության ու բիրտ ուժի դեմ մեր կյանքի, ազատության և արժանապատվության պահպանման միակ միջոց»,- ընդգծել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2020 20:30

Անցուդարձ 14.10.2020

Published in Անցուդարձ

«Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները բլիցկրիգով գրավելու թուրք-ադրբեջանաահաբեկչական նախնական պլանը ձախողվել է»,- ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է վարչապետը: Այս ընթացքում, սակայն, մենք ունեցել ենք բազմաթիվ կորուստներ, և մեր զոհերի թիվն այս պահին շատ մեծ է, ասել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ պատերազմի 18 օրվա ընթացքում մեր զորքերը հյուսիսային և հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցել: Վերջին օրերին հակառակորդը փոխել է մարտավարությունը՝ դիվերսիոն խմբերով փորձելով խառնաշփոթ սկսել թիկունքում: Այդուհանդերձ, ՊԲ-ն ծանր մարտերով վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը՝ հակառակորդին պատճառելով մեծաթիվ կորուստներ: Վարչապետի խոսքով՝ հայ ժողովուրդն այս իրավիճակում մեկ անելիք ունի՝ համախմբվել և հասնել անշրջելի հաղթանակի:

Հակառակորդի հերթական ապատեղեկատվության մասին: Ադրբեջանական քարոզչամեքենան վաղ առավոտից տեղեկություններ է տարածում, թե իբր զոհվել է Հայաստանի ազգային հերոս Ռուբեն Սանամյանը: Ադրբեջանական լրատվամիջոցները հրճվանքով տարածում են այս սուտը՝ ներկայացնելով դա որպես իրենց հաղթանակների վկայություն: Զինուժ մեդիան ռազմաճակատի ամենածանր ուղղություններից մեկում զրուցել է կապիտան Սանամյանի հետ, ով անձամբ է հերքել իր մահվան մասին Բաքվի ստերը:

Մինչև Անկարան ու Բաքուն շարունակում են Արցախի դեմ ռազմական հանցագործությունները, միջազգային մամուլը ոչ միայն չի լռում այդ ամենի մասին, այլև նորանոր փաստեր է հրապարակում: Թուրքիան Սիրիայից Լեռնային Ղարաբաղ է ուղարկել հարյուրավոր վարձկանների, սակայն մի մասը, չդիմանալով կատաղի մարտերին, վերադարձել է: Այս վերտառությամբ նոր հոդված է հրապարակել հեղինակավոր The Wall Street Journal-ը: Համաշխարհային մասմեդիայում շրջանառվում է նաև վերջին շրջանում ադրբեջանա-թուրքական լոբբիստների ակտիվ ջանքերը՝ ղարաբաղյան հարցով ԱՄՆ-ի համակրանքը շահելու ուղղությամբ:

Արցախի նախագահը ստեղծված իրավիճակի և առաջիկա անելիքների վերաբերյալ հանդես է եկել տեսաուղերձով: Արայիկ Հարությունյանը նշել է, որ hումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունից մեկ օր հետո Ադրբեջանը սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ իրականացնել սահմանի ամբողջ երկայնքով, հատկապես հարավային ուղղությամբ: «Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ»,- նշել է Հարությունյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանին զինադադար ստիպելու համար կա միայն մեկ ճանապարհ` պարտադրել դա:

Ռազմաճակատ մեկնելուց առաջ զորահավաքի մասնակիցների հետ կարճաժամկետ, բայց հագեցած մարզումներ են անցկացվում: Պահեստազորի մեր հայրենակիցներին հիշեցնում են, թե որ իրավիճակում ինչպես գործել ու ոչնչացնել թշնամուն: Մի քանի օրից զորակոչիկները կմեկնեն առաջնագիծ և ստացած գիտելիքները կկիրառեն արդեն իրական մարտերում: Ամենակարևորը՝ նրանց տրամադրությունն ու մարտական ոգին բարձր է:

Ֆրանսիայի հայ համայնքը երեկ երեկոյան Փարիզում՝ խորհրդարանի հարակից տարածքում, բազմամարդ հավաք է անցկացրել, որին մասնակցել են ինչպես հայեր, այնպես էլ օտարերկրացիներ: Ցույցին միացել է Վալերի Բուայեն՝ գործընկերների հետ, նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը: Մասնակիցները Ֆրանսիայի իշխանություններից պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը: Ավելի ուշ Կոմիտաս Վարդապետի հուշարձանի մոտ տեղի է ունեցել մոմավառություն:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։