Items filtered by date: Ուրբաթ, 24 Հունվարի 2020
Ուրբաթ, 24 Հունվարի 2020 22:25

Էպիկենտրոն 24.01.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 24 Հունվարի 2020 20:31

Անցուդարձ 24.01.2020

Published in Անցուդարձ

Հատուկ քննչական ծառայությունն ավարտել է Հրայր Թովմասյանի բնակարանում առավոտյան սկսած խուզարկությունը: Ըստ պաշտպան Ամրամ Մակինյանի՝ քննիչները ՍԴ նախագահի տանը ոչինչ չեն հայտնաբերել: «Փնտրում էին փաստաթղթեր, որոնք չէին կարող լինել իրականության մեջ, այդ տրամաբանությամբ նաև չեն հայտնաբերվել»,- ասել է Մակինյանը: Ինքը Հրայր Թովմասյանը գործը որակել է քաղաքական, նշել, որ օրվա իշխանությունն ունի խնդիր՝ արագ ձերբազատվելու իրենից: «Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու»,-ասել է նա: Իսկ մինչև խուզարկությունը Թովմասյանն ու պաշտպանները քննիչներից պահանջել են դատարանի որոշումը, ինչն, ըստ Մակինյանի, քննիչները չեն տրամադրել: ՀՔԾ-ն պաշտպանի հայտարարությունը համարել է ապատեղեկատվություն, ինչին ի պատասխան, Մակինյանը ՍԴ նախագահի բնակարանից տեսանյութ է հրապարակել:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու մասին օրինագիծը: Այսպիսով՝ այն ուսանողները, որոնք կառավարության սահմանած մասնագիտությունների ցանկով սովորելուն զուգահեռ կաշխատեն, կստանան փոխհատուցում եկամտային հարկի վերադարձի տեսքով: Օրենքը ուժի մեջ կմտնի մարտին: Օրվա կեսին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, որոնցով առաջարկվում է ներդնել կրթական ծրագրի իրականացման այլընտրանքային ձև:

Անասունների մորթի սպանդանոցային ծագման պարտադիր բաղադրիչը ժամանակավորապես հետաձգվեց: Վարչապետը հայտարարեց, որ այդ կետին կվերադառնան հուլիսի 1-ին, իսկ դրանից հետո որևէ բողոք պիտի չլինի: «Հետաձգումը հարցի լուծում չէ»,- կարծում է Հանրային խորհրդի անդամ Վարդան Համբարձումյանը: Ըստ նրա՝ որոշումը հետաձգելը սխալ էր, պարզապես պարտադիր բաղադրիչը պետք է փոխարինել կամավորության սկզբունքով, պետությունն էլ պետք է խրախուսի սպանդանոցից օգտվող ֆերմերին, սուբսիդավորում տրամադրի: Ֆերմեր Վարուժան Հարությունյանի կարծիքով էլ պետք է ներդնել շարժական սպանդանոցներ:

Այսօր՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը ծայրահեղ ծանր, բայց կայուն է: ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը տեղեկացրել է, որ զինծառայողը վիրահատվել է , այս պահին գտնվում է Մարտակերտի զինվորական հոսպիտալում, ավելի ուշ կտեղափոխվի Ստեփանակերտ: Զորամասի տարածքում տեղի ունեցած միջադեպի պատճառով վիրավորում է ստացել նաև 2000 թվականին ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2019 թվականին արձանագրել է մաքսային իրավախախտման 202 դեպք: Քրեական գործեր են հարուցվել, սկսվել է վարչական վարույթ: Վիճակագրության համաձայն, մաքսային ծառայության հայտնաբերած թմրամիջոցների և հոգեմետ նյութերի դեպքերի գրեթե կեսը փոստային առաքումներով ներմուծված դեղամիջոցներ են, որոնց մեջ բավականին մեծ թիվ են կազմում ոչ հանցավոր նպատակներով դեղերի տեղափոխումը: ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ փոստային առաքումների միջոցով ցանկացած տեսակի դեղամիջոցներ ուղարկելուց կամ ստանալուց:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում լրագրողների հարցերին ի պատասխան անդրադարձել է օրերս ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ գրանցված միջադեպին: «Տեղի ունեցածը սադրանք էր, որն առաջացրեց պոռթկում»,- ասել է Գագիկ Ծառուկյանն՝ ընդգծելով, որ կատարվածը ցանկալի չէր, և պետք է ուշադրություն դարձնել, որ այդպիսի պոռթկումներ այլևս չլինեն: Լրագրողները ԲՀԿ ղեկավարին հարց են ուղղել նաև սպանդանոցների խնդրի վերաբերյալ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։