Items filtered by date: Ուրբաթ, 06 Սեպտեմբերի 2019
Ուրբաթ, 06 Սեպտեմբերի 2019 22:25

Էպիկենտրոն 06.09.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 06 Սեպտեմբերի 2019 20:20

Անցուդարձ 06.09.2019

Published in Անցուդարձ

Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին: Պատճառներին պատգամավորն անդրադարձել է ֆեյսբուքյան գրառման մեջ և հավելել՝ առաջիկայում նաև կտեղեկացնի՝ հրաժարվո՞ւմ է մանդատից, թե՞ շարունակում է գործունեությունն անկախ պատգամավորի կարգավիճակում: Ավելի ուշ հայտարարություն է տարածել նաև «Լուսավոր Հայաստան»-ը: Խմբակցությունն ակնկալում է, որ Բաբաջանյանը սկզբունքային կգտնվի և կվերադարձնի իրենց ցուցակով ստացած մանդատը: «Խորհրդարանական կառավարման երկրում յուրաքանչյուր խմբակցություն ձևավորվում է ընտրությունների միջոցով, և անկախ պատգամավորի ինստիտուտ ՀՀ ԱԺ կանոնակարգը չի նախատեսում»,-լրագրողներին ասել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մոտ 2 ժամ և 2 տասնյակից ավելի հարց: Լրագրողների մանրադիտակի տակ այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարն էր: Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ է ներկայացրել վերջերս Երևանում կայացած դեսպանահավաքից, ասել, որ տեղյակ չէ, թե արդյոք Վլադիմիր Պուտինը Հայաստանում կհանդիպի՞ Ռոբերտ Քոչարյանին: Այս պահին հստակ չէ նաև Հայաստանի վարչապետի հնարավոր հանդիպումը ԱՄՆ նախագահի հետ: Ինչ վերաբերում է Եվրոպական ուղղությանը, ապա նախարարը կարևոր է համարել վիզաների հնարավորինս արագ ազատականացման հարցը: Զոհրաբ Մնացականյանի ծավալուն ասուլիսից ամենակարևորը առանձնացրել է մեր գործընկեր Վարդան Հովսեփյանը:

«Իմ քայլը» խմբակցությունն աշխատանքային նիստ է անցկացրել, որին մասնակցել է նաև վարչապետը: Նիկոլ Փաշինյանը ո՛չ նիստից առաջ, ո՛չ էլ ավարտին չի պատասխանել լրագրողների հարցերին: Փոխարենը փակ քննարկումից մանրամասներ է ներկայացրել ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ օրակարգում պետք է լիներ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշումը, սակայն Սիմոնյանը տեղեկացրել է, որ քննարկել են բացառապես Ամուլսարի հարցը: Ի դեպ, նիստին նաև մասնակցել է մանդատից հրաժարված Էդգար Առաքելյանը:

Արդեն 9 օր է «Սանիթեք»-ը չի կատարում պայմանագրային պարտավորությունները: Այս պահին քաղաքի աղբահանությունն իրականացնում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը: Պայմանագրերով նախատեսված աշխատանքից հրաժարվելու վարքագիծը Երևանի քաղաքապետարանում գնահատում են որպես պարտավորությունների խախտման հերթական՝ ծայրահեղ դրսևորում: Աղբահանության հիմնախնդրի լուծման տարբերակներ են քննարկել Երևանի ավագանու խմբակցությունների անդամները, իսկ առողջապահական տեսչական մարմնի ներկայացուցիչը խոսել է համաճարակային վտանգների մասին:

Հայաստանի զինված ուժերը նոր համալրում ունեն: Առավոտյան Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը ֆեյսբուքի իր էջում հրապարակեց նոր զինվորական մեքենաների լուսանկարները: Օրվա լավ լուրով Արծրուն Հովհաննիսյանն առաջինը կիսվել է «Էպիկենտրոն»-ի հետ, նաև տեղեկացրել՝ Պաշտպանության նախարարությունը տարվա ընթացքում նոր ռազմական տեխնիկայի, սպառազինության համալրում կունենա:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ղազախստանում կայանալիք աշխարհի առաջնությանը կներկայանա 6 ըմբիշով: Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Հաբեթնյակ Կուրղինյանը հավաքականում ընդգրկել է այն ըմբիշներին, որոնք ունակ կլինեն մեդալ ու նաև օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Հավաքականի կազմում է նաև երիտասարդ մարզիկ Արսեն Հարությունյանը, ով գարնանը կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել էր ոսկե մեդալ:

Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը: Կողմերը քննարկել են միջխորհրդարանական գործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Հայ պատգամավորները նկատել են, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները գոհացնող չեն, սակայն զարգացման դինամիկան դրական է: Երկուստեք կարևորվել է Եվրասիական տնտեսական միության և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։