Items filtered by date: Երեքշաբթի, 03 Սեպտեմբերի 2019

Իրանի նախագահն առաջիկա շաբաթներին կլինի Հայաստանում: Օրակարգը պարզ չէ, սակայն վերլուծաբանները վստահ են՝ կենտրոնականը տնտեսական հարցերն են լինելու: Վարչապետ Փաշինյանն էլ իրանական լրատվամիջոցներին հաստատել է՝ երկու երկրները հատկապես մեծ հնարավորություն ունեն ԵԱՏՄ-ի շրջանակներում նշանակալի տնտեսական արդյունքներ ապահովել: Քաղաքագետները չեն բացառում, որ Ռուհանիի այցը Ադրբեջանին ուղղված մեսիջ է, որն իր տարածքում, ըստ միջազգային մամուլի, սկսել է անօդաչուներ տեղակայել՝ Իրանին հարվածելու նպատակով:

Ռուսաստանը չի մերժել ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձնումը Հայաստանին, իսկ Ռոբերտ Քոչարյանին ուղղված Կրեմլի շնորհավորանքը Հայաստանի ներքին գործերին միջամտել չէ, խորհրդարանում հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: Լրագրողները նրանից հետաքրքրվել են նաև ռուսական լրատվամիջոցների՝ վերջին շրջանում Քոչարյանի վերաբերյալ կրկին ակտիվացած հրապարակումներին:

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ: Դատարանը մերժել է 25 մլն դրամ գրավի դիմաց խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Պաշտպանների պնդմամբ՝ Գրիգորյանի առողջական վիճակից ելնելով՝ ճիշտ կլինի, որ նա բուժումը շարունակի իր նախընտրած հիվանդանոցում ու բժշկի մոտ՝ ազատության մեջ: Մեղադրող դատախազներն էլ առարկել են, թե «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժվելը հենց Գրիգորյանի ցանկությունն է:

 

Երեքշաբթի, 03 Սեպտեմբերի 2019 17:10

Սկանդալ Թորոսյանի ասուլիսին

Բժիշկ-ուռուցքաբան Գևորգ Թամամյանը տապալել է Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի մեկնարկից րոպեներ անց դահլիճ է մտել նախարարի նախկին խորհրդականը և հայտարարել, որ որոշ հարցեր ունի նրան: Ի պատասխան, Թորոսյանը հեռացել է` տեղը զիջելով Թամամյանին: Լրագրողների հարցերին նախարարը պատասխանել է դահլիճի մի անկյունում՝ ոտքի վրա: Այսպես ասած «նախարարի» աթոռին նստած Թամամյանը մտահոգությունների 12 կետ է ներկայացրել, հայտարարել՝ Թորոսյանը պետք է հրաժարական ներկայացնի: «Հայաստանը չպետք է ունենա նախարար, որը թաքնվում է անկյունում և որն ատում է բոլոր կայացած բժիշկներին», - հայտարարել է Գևորգ Թամամյանը: Սկանդալային ասուլիսի մանրամասները՝ Իզաբելլա Հովհաննիսյանի տեսանյութում:

Այսօր Օլիմպավանում կայացած մարզման ժամանակ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը հայտնել է այն ըմբիշների անունները, որոնք կներկայացնեն մեր երկիրը Ղազախստանում կայանալիք աշխարհի առաջնությանը: Էդուարդ Սահակյանը մրցավայր կտանի 9 ըմբիշի: Աշխարհի առաջնությունը նաև վարկանիշային է Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի համար:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեպտեմբերմեկյան անակնկալներ է մատուցել նաև Էջմիածին քաղաքի և հարակից մի քանի տասնյակ համայնքների առաջին դասարանիցներին: Դպրոցական պայուսակներ ու անհրաժեշտ պարագաներ, այն ամենն ինչ անհրաժեշտ է աշակերտներին: Գագիկ Ծառուկյանի անակնկալը շատ է ոգևորել թե՛ առաջին քայլերն անող դպրոցականներին և թե՛ նրանց ծնողներին: Փոքրիկները խոստացել են լավ սովորել ու միայն բարձր գնահատականներ տուն տանել:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեպտեմբերմեկյան անակնկալներ է մատուցել նաև Էջմիածին քաղաքի և հարակից մի քանի տասնյակ համայնքների առաջին դասարանիցներին: Դպրոցական պայուսակներ ու անհրաժեշտ պարագաներ, այն ամենն ինչ անհրաժեշտ է աշակերտներին: Գագիկ Ծառուկյանի անակնկալը շատ է ոգևորել թե՛ առաջին քայլերն անող դպրոցականներին և թե՛ նրանց ծնողներին: Փոքրիկները խոստացել են լավ սովորել ու միայն բարձր գնահատականներ տուն տանել:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։