Items filtered by date: Երեքշաբթի, 03 Սեպտեմբերի 2019
Երեքշաբթի, 03 Սեպտեմբերի 2019 23:30

Հայելու առաջ 03.09.2019 Էդգար Ղազարյան

Երեքշաբթի, 03 Սեպտեմբերի 2019 22:36

Էպիկենտրոն 03.09.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Սահմանադրական դատարանն այդպես էլ չի հրապարակել Հայաստանի երկրորդ նախագահին կալանավորելու հիմքերի սահմանադրականության գործով որոշումը: ՍԴ-ն քննում է Քոչարյանի դիմումի հիման վրա՝ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի երկրորդ մասի՝ 2-րդ նախագահի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների սահմանադրականության հարցը: Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը պարզաբանել է, որ ՍԴ-ն ոչ թե քննարկում է Քոչարյանին ազատ արձակելու կամ չարձակելու հարցը, այլ արդյոք Սահմանադրությանը համապատասխանու՞մ են այն օրենքները, որոնք կիրառվել են Քոչարյանի գործի հետ կապված: ՍԴ-ն որոշումը կհրապարակի վաղը:

Երեքշաբթի, 03 Սեպտեմբերի 2019 20:30

Անցուդարձ 03.09.2019

Published in Անցուդարձ

Այսօր Հայաստանի արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունները զբաղված էին մամուլի տարատեսակ տեղեկությունները հերքելով: Արտակ Դավթյանը հրաժարական չի տա, ԱՄՆ-ն էլ Սիրիայի հարցով Հայաստանին չի ճնշում: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցով համապատասխան աշխատանքներ են տարվում:

Արցախում ավարտվել է Հայաստանի դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների ղեկավարների տարեկան համահավաքը: Հայկական 2 պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների կենտրոնական ապարատների համատեղ խորհրդակցությունն իր ձևաչափով առաջինն էր ու փակ: Արտերկրում Հայաստանի դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդակցությունն ամփոփել են գերատեսչությունների ղեկավարները՝ մամուլի ասուլիսով:

Արդեն վեցերորդ օրն է՝ ընկերությունը հրաժարվում է կատարել իր պարտականությունները Երևանի ամբողջ տարածքում: «Ընկերությունը, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն ի ցույց էր դրել իր պարտավորությունների կատարման անկարողությունը, վերջին օրերին համատարած կերպով, միայն իրեն հայտնի հանգամանքներով պայմանավորված, ամբողջությամբ ձախողում է աղբահանության գործընթացը»,- ասել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: «Սանիթեքից» արձագանքել էին: Ընկերության տնօրեն Նիքոլա Էլ Թաուիլը գրավոր տեղեկացրել էր, որ ծառայությունների ոչ պաշտաճ մատուցումը պայմանավորված է քաղաքապետարանի կողմից պայմանագրով սահմանված վճարման պարտավորության խախտմամբ:

 

Թեժ մթնոլորտում է անցել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Երկար քննարկումից հետո հավանության է արժանացել ԲՀԿ խմբակցության պատգամավորների ներկայացրած կենդանիների նկատմամբ ոտնձգությունները քրեականացնող նախագիծը: Հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել, ինչի առթիվ Նաիրա Զոհրաբյանը կենդանիների անունից շնորհակալություն է հայտնել պատգամավորներին:

Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները այսօր ուսումնամարզական հավաքի են մեկնել Ծաղկաձորի մարզաբազա, որտեղ կանցնեն ֆիզպատրաստության մարզում: Նախքան մեկնելը բռնցքամարտիկները մարզում են անցկացրել Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցում և պատմել առաջիկա ծրագրերի մասին:

ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նիստին տարածաշրջանի երկրներում Հայաստանի դեսպանների հետ քննարկվել են մի շարք կարևոր հարցեր. Գազ, էլեկտրաէներգիա, մաքսազերծում, մարդու իրավունքների պաշտպանություն և այլն: Հանդիպմանը մասնակցել է նաև Արտաքին գործերի փոխնախարարը: Շավարշ Քոչարյանը պատմել է, թե ինչ պայմաններ էին դրված, երբ Հայաստանը որոշեց անդամակցել ԵԱՏՄ-ին:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։