Items filtered by date: Երեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2019

Դատարանը հերթական անգամ մերժել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը 5 միլիոն դրամ գրավի դիմաց փոխելու միջնորդությունը: Պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդությանը կցել էր նաև Գրիգորյանի բժիշկներից մեկի՝ ուռուցքաբան, Ֆրանսիայում բնակվող Նորբերտ Ավետյանի եզրակացությունը: Համաձայն դրա՝ կալանավայրում պատշաճ բուժօգնություն չստանալու պատճառով հնարավոր է Գրիգորյանի առողջական վիճակը ավելի վատթարանա և հանգեցնի անկանխատեսելի հետևանքների՝ ընդհուպ մահվան: Մեղադրող դատախազը առարկել է, նշելով, որ միջնորդությունը ենթակա է մերժման: Դատարանը հետաձգել է նաև Գրիգորյանին պատկանող, արգելանքի տակ գտնվող գույքը վարձակալության հանձնելու թույլատվության վերաբերյալ միջնորդության քննարկումը: Վատառողջ լինելու պատճառով Մանվել Գրիգորյանը դատական նիստին կրկին չէր ներկայացել: Դատարանում էր գեներալի կինը՝ մեղադրյալ Նազիկ Ամիրյանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացին առնչվող հարցերի շրջանակ և գնահատել են ներկա իրավիճակը: Զոհրաբ Մնացականյանը կարևոր է համարել  լարվածության նվազեցման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը, նաև կարգավորման շրջանակում կողմերի ստանձնելիք հանձնառությունների համաչափության ապահովումը: Զավեշտն այն է, որ երբ Ադրբեջանի արտգործնախարարը ևս խոսում է բանակցային խաղաղ գործընթացի մասին, իրենց ագրեսիվ երկրում կրկին զենքի ուժին են դիմում: 

Էջմիածնի Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի բռնցքամարտիկներն այսուհետև կմարզվեն նորոգված ու հարմարավետ մարզադահլիճում: Մարզադպրոցի նորոգման աշխատանքներին ձեռնամուխ է եղել նախկին բռնցքամարտիկ, 2008 թվականի աշխարհի գավաթակիր և 2009 թվականի աշխարհի փոխչեմպիոն Անդրանիկ Հակոբյանը:Բարեկարգված մարզադպրոցի բացմանը ներկա է գտնվել հայկական մարզաշխարհի աստղաբույլը՝ այդ թվում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, Արթուր Աբրահամն ու Վիկ Դարչինյանը:

Միացյալ նահանգներում կայացել է Հայաստան-Լոս Անջելես գործարար համաժողովը, որին ներկա է գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համաժողովին մասնակցել է մոտ 250 հայ գործարար: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում սկսվել է տնտեսական հեղափոխություն: Հայաստանի վարչապետի՝ Լոս Անջելես այցի օրակարգն այսպիսով ավարտվել է։ Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Սան Հոզե, որտեղ նախատեսվում են վարչապետի այցելությունները Սիլիկոնային հովտում գործող բարձր տեխնոլոգիական ոլորտի մի շարք ընկերություններ, հանդիպումներ այդ ընկերությունների ղեկավարության և հայազգի մասնագետների հետ, ինչպես նաև գործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրում: Լոս Անջելեսից պատմում է մեր գործընկեր Արամ Արարատյանը:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։