Items filtered by date: Երկուշաբթի, 02 Սեպտեմբերի 2019
Երկուշաբթի, 02 Սեպտեմբերի 2019 23:30

Հայելու առաջ 02.09.2019 Վահրամ Սահակյան

Երկուշաբթի, 02 Սեպտեմբերի 2019 22:00

Էպիկենտրոն 02.09.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Երկուշաբթի, 02 Սեպտեմբերի 2019 20:26

Երևանի օրեր Ստեփանակերտում

Հանրապետության օրվա տոնական միջոցառումները Ստեփանակերտում մեկնարկել են երեկ՝ մշակութային հիշարժան իրադարձությամբ: Այս տարի հունվարի 27-ին լրացավ հայ մեծագույն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակը: Սեպտեմբերի 1-13-ը անցկացվում է «Մաեստրո Մանսուրյան» խորագրով համերգաշար, որի մեկնարկը տրվել է Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում, շարունակվել քաղաքի գլխավոր հրապարակում: Միջոցառումները կայացել են «Երևանի մշակութային օրերը» ծրագրի շրջանակներում:

Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ բազմաթիվ շնորհավորական ուղերձներ են ստացվել: Հայկական երկրորդ հանրապետության անկախության տոնը շնորհավորել են Արցախի և Հայաստանի նախագահները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգևոր առաջնորդներ ու սփյուռքի կառույցների ղեկավարներ:

Թեժ կրքեր՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում.Առողջապահության նախարարն աշխատանքից ազատել է կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանին: Կոլեկտիվը դժգոհ է նախարարի որոշումից: Ասում են՝ իրենց ղեկավարից շատ գոհ են ու, եթե Տանանյանը չվերադառնա իր պաշտոնին, ապա աշխատանքից ազատման դիմումների տարափ կսկսվի: Ի դեպ, առաջին կտրուկ քայլն արդեն եղել է: Փոխտնօրեն Վարուժան Շահսուվարյանը գրել է ազատման դիմումը:

Երևանի թիվ 16 հատուկ դպրոցը օրեր առաջ փակվել է: Աշխատակազմն այդ մասին տեղեկացել է մեկ օր առաջ, իսկ աշակերտների ծնողները ծանուցվել են բանավոր: Նրանք չեն պատրաստվում իրենց երեխաներին տեղափոխել այլ դպրոց՝ սոցիալական խնդիրների պատճառով: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից չեն պատրաստվում խնդրին լուծում տալ, գտնում են, որ այն սոցապխնախարարության իրավասության տիրույթում է: Նախարարության հանրակրթության վարչության պետը չի ցանկացել լսել փակված դպրոցի տնօրենի հիմնավորումները:

Այսօր աշխարհասփյուռ հայությունը տոնում է Արցախի անկախության 28-րդ տարեդարձը։ 1991 թվականի հենց այս օրը Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որտեղ ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։ Հանրապետության հռչակման օրը առիթ է մեկ անգամ ևս անդրադառնալ անցած ճանապարհին, հիշել յուրաքանչյուրին, ով իր լուման ունի Արցախի կայացման ու պաշտպանության գործում: Վերածննդի հրապարակից դեպի Ստեփանակերտի հուշահամալիր երթը հենց դա է խորհրդանշել՝ որպես անխախտ ավանդույթ:

«Այսուհետև «պետպատվերը սպառված է» արտահայտությունը հիվանդանոց այցելելիս քաղաքացիները չեն լսի»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած աշխատանքային հանդիպմանը հավաստիացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Նախարարությունը բուժհաստատություններին տալիս է բավարար չափով գումար, որ երեխաների համար պետպատվերով վիրահատությունների հերթագրում չլինի, բժիշկները պացիենտից հավելյալ գումար չակնկալեն»,- ասել է Թորոսյանը: Վարչապետն ու նախարարը քննարկել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր, խոսել վերջին բարեփոխումներից: Անդրադառնալով թղթային ուղեգրերին՝ Թորոսյանն ասել է, որ շուտով այն հանվելու է, և ամբողջ համակարգը դառնալու է էլեկտրոնային:

Բաքուն նորից սպառնում է: Իլհամ Ալիևի օգնական Ալի Հասանովը հայտարարել է,որ Ադրբեջանի հողերը ազատագրելու արշավը սարերի հետևում չէ: Պաշտոնյայի խոսքով՝ ադրբեջանական բանակը պատրաստ է իր՝ այսպես կոչված «առաքելությանը»: Բաքվից, սակայն, միայն խոսքեր չեն հնչել. այսօր մեկնարկել է հերթական զորավարժությունը՝ այս անգամ Թուրքիայի և Վրաստանի հետ համատեղ: 

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։