Items filtered by date: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2019
Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2019 22:15

Էպիկենտրոն 19.09.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2019 20:05

Անցուդարձ 19.09.2019

Published in Անցուդարձ

Օրեր առաջ Մոսկվայում կայացավ Հայաստանի ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և Ռուսաստանի պետական Դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի համատեղ նիստը: Ռուսաստանի Դաշնություն էր մեկնել հայկական պատվիրակությունը՝  հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի գլխավորությամբ: Պատվիրակության անդամները ռուս գործընկերների մոտ բարձրաձայնել են բազմաթիվ հարցերի մասին՝ ռազմատեխնիկական, էներգետիկ, տրանսպորտային ոլորտներին վերաբերող: Հանձնաժողովների համատեղ նիստին հաջորդել է հայտարարության ընդունումը, որտեղ ամրագրվել է,որ այսուհետև երկու  խորհրդարանների հանձնաժողովականները տարին երկու անգամ կհանդիպեն, կքննարկեն օրակարգային հարցեր: 

Կոնսերվատորիայի շուրջ բարձրացված աղմուկը չի մարում: Բուռն քննարկումների տեղիք տված իրադարձության վրա լույս սփռելու նպատակով այսօր մամուլի ասուլիս է հրավիրել ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը և, այսպես ասած, «փակ խնջույքի» կազմակերպիչ Հայկ Մակիյանը: Ռեկտորը հերքել է, որ իր ղեկավարած բուհում սատանիստներն ու ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչները փակ հավաք են կազմակերպել, ինչի մասին ավելի վաղ գրել էին լրատվամիջոցները: Հովհաննիսյանը կատարվածի մեջ իրեն վարկաբեկելու միտում է տեսնում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանության է արժանացրել Կառավարության ներկայացրած Հարկային օրենսգրքի նախագիծը, որն արդեն վաղը կքննարկվի լիագումար նիստում: Նախատեսվող փոփոխությամբ գործադիրն առաջարկում է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գծով պարտավորությունների մարման նոր հերթականություն: Նախատեսվում է նաև մինչև տարվա վերջ տնտեսվարողներին վերադարձնել գերավճարները: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ պետությունը պարտավոր է վճարել իր պարտքերը և հորդորել է տնտեսվարողներին կատարել ներդրումներ Հայաստանի տնտեսությունում:

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը հայկական երկու հանրապետություններում աննախադեպ լայնածավալ զորավարժություններ են սկսվում: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ նման մասշտաբի զորավարժություն չի եղել, և այն Հայաստանի միջազգային պարտավորությունների շրջանակում է:
Կառավարությունը հաստատել է Իսրայելում ու Եթովպիայում դեսպանատներ բացելու նախագծերը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնել է, թե ովքեր են լինելու ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարները: Կառավարության նիստի մանրամասները՝ Աիդա Կարապետյանի տեսանյութում:

Կառավարության շենքի մոտ սևազգեստ մայրերի բողոքի ակցիան ուղեկցվել է կտրուկ գործողություններով: «Զինվորի մայր» ՀԿ համակարգող խորհրդի անդամ Մարգարիտա Խաչատրյանը մարմնով փակել է կառավարության մուտքը և պահանջել հանդիպում վարչապետի հետ: Որդեկորույս մայրերին վրդովվեցրել է այն, որ մարտի 1-ի զոհերի հարազատներին կառավարությունը 30 մլն դրամ գումար է փոխհատուցում, իսկ իրենց ուշադրություն չի դարձնում: Նիկոլ Փաշինյանը լսել է նրանց բողոքի ձայնը, ներողություն խնդրել , որ որոշ հարցերի լուծումը դանդաղում է և խոստացել ,որ «1000 դրամների» հիմնադրամի շահառուների ցանկն ընդլայնվելու է: Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել այն պահին, երբ սևազգեստ մայրերի և Փաշինյանի հանդիպմանը փորձել է միջամտել Մանվել Գրիգորյանի նախկին օգնականը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանից այս գիշեր ժամանել է Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում մեր ըմբիշներին դիմավորել են մեծ ոգևորությամբ: Անակնկալ էր սպասվում հատկապես օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին: Գյումրեցի մարզիկի երկրպագուները օդանավակայան էին բերել խորհրդանշական հսկա արջ:

Հանրապետության մարզերը մշտապես «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ուշադրության ներքո են: Հերթական այցով Գեղարքունիքի մարզում են եղել ԲՀԿ Կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանը, համանախագահ Լուիզա Սարգսյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը: Հիմնադրամը մարզի զինծառայողների ծնողներին տրամադրել է անհրաժեշտ պարագաներով հագեցած ծանրոցներ, որոնք նրանք առաջիկայում կփոխանցեն իրենց որդիներին: Վարդենիսում հիմնադրամի աջակցությամբ այգի է բարեկարգվել, Ակունքի մանկապարտեզում էլ՝ խաղահրապարակ: Մանկապարտեզը նաև ապահովվել է խոհանոցային սպասքով և տեխնիկայով:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։