Items filtered by date: Չորեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2019
Չորեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2019 23:30

Հայելու առաջ 11.09.2019 Տիգրան Քոչարյան

Չորեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2019 23:00

Էպիկենտրոն 11.09.2019

 

 

Published in Էպիկենտրոն

«Ամուլսարի շահագործման հետ կապված դիրքորոշումը պետք է լինի իրավական»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: «Եթե մենք ապօրինի ձևով փակենք հանքը, վաղը ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը, մյուս օրը ապօրինի ձևով կփակենք արտադրամասը, և այդպես՝ ճաշակով: Մենք չենք պատրաստվում այդ ճանապարհներով գնալ»- ասել է վարչապետը: Խաբված զբոսաշրջիկներ, կարկտահարությունից տուժած գյուղացիներ, վատ վիճակում գտնվող տրանսպորտ և այլն: Կառավարության ներկայացուցիչներին ուղղված հարցերը վերաբերել են տարբեր ոլորտների:

Արցախում է Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությունը: Նրանք հայկական երկրորդ պետություն են գնացել` ավելի մոտիկից ճանաչելու երկիրը, հաղորդակից լինելու արժեքներին, որոնք խորթ չեն Եվրոպայում: Այսօր խորհրդարանում տեղի է ունեցել «Արցախ-Ֆրանսիա» և «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակների համատեղ նիստը, որի ընթացքում պատգամավորներ Գի Տեսիեն ու Վալերի Բուայեն կարևոր արձանագրում են կատարել. Արցախը տարածաշրջանում ժողովրդավարության օրինակ է, որի միջազգային ճանաչումը պետք է տեղի ունենա ներկայիս սահմաններով:

Հայաստանում հիմնադրվել է Պինչակ սիլատ արևելյան մարտարվեստը, որը տեկվանդոյի, ուշույի և տարբեր այլ մարտարվեստների համադրություն է : Մարզաձևի զարգացման հեռանկարները քննարկելու համար Հայաստան է ժամանել Պինչակ սիլատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Շեյխ Ալլաուդին Յակուբ Մարիկանը, որն այսօր այցելել է նաև օլիմպիավան:

Չորեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2019 20:30

Անցուդարձ 11.09.2019

Published in Անցուդարձ

«Ադրբեջանում գտնվող Արայիկ Ղազարյանի վերադարձի հետ կապված բանակցություններն ընթանում են և՛ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, և՛ Կարմիր խաչի՝ Երևանում և Բաքվում տեղակայված գրասենյակների միջոցով»,- խորհրդարանում ասել է ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը: Պատգամավորներն այսօր քննարկել են կառավարության ներկայացրած մի քանի ուշագրավ նախագիծ: Գույքահարկի փոփոխության վերաբերյալ առաջարկությունների փաթեթով հնարավոր է լինելու թանկարժեք գույքի հարկման ճանապարհով մեծացնել պետբյուջեի հարկային եկամուտները: Մեկ այլ օրինագծով կառավարությունը ցանկանում է ընդլայնել ՊԵԿ-ի լիազորությունները: Այս առաջարկը խորհրդարանում հանդիպել է ընդդիմության բուռն դիմադրությանը, պատգամավորներն այլընտրանքային մեխանիզմներ են առաջարկել:

Հովհաննես Թումանյանի թանգարանում բացառիկ ցուցադրություն է բացվել: Ներկայացված են մեծանուն բանաստեղծի արած լուսանկարները: Պարզվում է՝ Թումանյանը մեծ սեր է ունեցել լուսանկարչական արվեստի նկատմամբ: Հարազատներին, ընկերներին ու գեղեցիկը լուսանկարելը նրա համար յուրատեսակ հոբբի է եղել: Թումանյանն ունեցել է երեք լուսանկարչական ապարատ, որոնցից ոչ մեկը չի պահպանվել: Մի հետաքրքիր բացահայտում էլ կա՝ պարզվում է մեր օրերում լայն տարածում գտած սելֆիի տեխնիկան Ամենայն Հայոց բանաստեղծը դեռ 1900- ականներին է կիրառել:

Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան սպասվող այցը վերջին շրջանի ամենաքննարկվող հարցերից մեկն է: Հայաստանում Ռուսաստանի դեսպանն այսօր լրագրողների հետ զրույցում, ամեն դեպքում, բաց է թողել թեման: Սերգեյ Կոպիրկինն ասել է, որ Պուտինի չգալու մասին ինքը տեղեկություն չունի: Դեսպանը նաև խոսել է Ամուլսարից, Վիտալի Շիշկինին ապաստան տրամադրելուց, հայ-ռուսական հարաբերություններից:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։