Items filtered by date: Երեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2019
Երեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2019 22:21

Էպիկենտրոն 10.09.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2019 20:30

Անցուդարձ 10.09.2019

Published in Անցուդարձ

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարած Արման Բաբաջանյանը վայր չի դնի պատգամավորի մանդատը: Նա այսօր ԱԺ հայտարարությունների ժամին մանրամասներ է ներկայացրել իր առաջիկա կարգավիճակի վերաբերյալ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներն էլ խոսել են մաքսակետերի ծանրաբեռնվածության, պառլամենտարիզմի խնդիրների մասին, վերահաստատել Ամուլսարի վերաբերյալ իրենց դիրքորոշումը: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարևոր կոչ է ուղղել ոստիկանությանը:

Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «Հյուսիս-Հարավ» ծրագրում առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով: Պարզվել է, որ թեև ենթակապալառու կազմակերպությունների ընտրությունը պետք է կատարվեր ծրագրի ինժեների և պատվիրատուի համաձայնությամբ, սակայն փաստացի այդ գործընթացները ղեկավարել է Լյովա Սարգսյանը՝ ծրագրում որպես ենթակապալառու հանդիսացող ընկերության սեփականատերերի հետ: Լյովա Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Երևանի ավագանին գումարել է երրորդ նստաշրջանի առաջին նիստը, որն ունեցել է հագեցած օրակարգ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն անդրադարձել է մայրաքաղաքի վթարային շենքերի խնդրին, բարձրաձայնել կարմիր գծերի ապօրինի տնօրինման մասին ահազանգերը: «Լույս» խմբակցության ղեկավարը հետաքրքրվել է մետրոյի նոր կայարանների շրջակայքը զարգացնելու ծրագրից, խմբակցության կանայք էլ լեզվակռվի են բռնվել թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի տնօրենի հետ: Մթնոլորտն այնքան թեժ է եղել, որ նույնիսկ վիրավորանքների են անցել: Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է իր հրաժարականի մասին լուրերը:

«Սանիթեք»-ի աշխատակիցները քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա են անցկացրել: Նրանք պահանջել են օգոստոս ամսվա իրենց աշխատավարձը: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ «Սանիթեք»-ի տնօրինությունն ասել է, որ քաղաքապետարանը գումար չի փոխանցել, այդ պատճառով էլ աշխատավարձ չեն կարող տալ: Քաղաքապետի մամուլի քարտուղարը, սակայն, վստահեցրել է, որ գումարը փոխանցվել է, ուստի հենց «Սանիթեք»-ից էլ պետք է պահանջեն աշխատավարձերը: Ինչպե՞ս են արձագանքել «Սանիթեք»-ից Հակոբ Կարապետյանի հայտարարությանը, ինչու՞ է քաղաքապետն ակցիան ուղղորդված համարել, և ո՞վ է աշխատանքի առաջարկ արել բողոքող քաղաքացիներին, կպատմի Արթուր Հակոբյանը:

Բարձրագույն դատական խորհրուդն այսօր շարունակել է քննել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանի և Ալեքսեյ Սուքոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը: Այն ներկայացրել էր արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը: Նիստի սկզբում դատավոր Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել՝ նկատելով, որ գործի քննության ժամկետը լրացել է օգոստոսի 10-ին, և նախարարի միջնորդության քննության ժամկետը լրացնելու հիմքով այն պետք է կարճվի: Բարձրագույն դատական խորհուրդը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո որոշել է մերժել նախարարի միջնորդությունը՝ գործի քննության ժամկետը լրանալու հիմքով:

Երևանում բացվել է «Բեսթ լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնը, որտեղ կատարվում են սիրտ-անոթային բոլոր տեսակի հիվանդությունների ախտորոշում, կանխարգելում և բուժում: Այն լինելու է ոչ միայն բժշկական, այլ նաև կլինիկական, գիտահետազոտական և վերապատրաստման կենտրոն: Նորաբաց «Բեսթ լայֆ»-ում ներդրվել են բժշկական նորագույն սարքավորումներ, իսկ ծառայությունները հասանելի կլինեն համեմատաբար մատչելի գնով:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։