Items filtered by date: Հինգշաբթի, 29 Օգոստոսի 2019
Հինգշաբթի, 29 Օգոստոսի 2019 20:23

Էպիկենտրոն 29.08.2019

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 29 Օգոստոսի 2019 20:11

Անցուդարձ 29.08.2019

Published in Անցուդարձ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի հետ: Հայրենական սպորտի ղեկավարը շնորհակալություն է հայտնել անվանի մարզչին կատարած աշխատանքի համար, նշել, որ բարձր է գնահատում Ջուլֆալակյանի ավանդն ու անկախ ամեն ինչից կշարունակի աշխատել նրա հետ:

Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախում է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են գրողներ, լրագրողներ և այլ ոլորտներ ներկայացնող մտավորականներ: Պատվիրակությունը պաշտոնական հանդիպումներ է ունեցել, իսկ անդամներից ոմանք ներգարվված են Արցախի մասին ֆիլմի պատրաստման գործում:

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով ԱԱԾ-ն ՊԵԿ-ից փաստաթղթեր է պահանջել և ստացել, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Դավիթ Անանյանը: Նա նշել է, որ շատ տվյալներ չի կարող հայտնել՝ նախաքննության գաղտնիության սկզբունքներից ելնելով, մեղադրանքի ամբողջ ծավալից էլ տեղյակ չէ: Էկոնոմիկայի նախարարն էլ ներդրումների սպասող Հայաստանում ներդրումների ակնկալիքները բավարար չի համարել: Տիգրան Խաչատրյանի գնահատմամբ՝ մակրո տեսանկյունից երկիրը գտնվում է այն վիճակում, որն այս պահին բավարար չէ:

Արդեն մի քանի օր Երևանում գտնվող hայ դիվանագետների այսօրվա հավաքատեղին Խորհրդարանն էր: Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ազգային ժողովի ամբիոնից ևս մեկ անգամ ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Ելույթներով են հանդես եկել նաև պատգամավորները, առանձին հարցերի վերաբերյալ հնչեցրել իրենց մտահոգություններն ու ներկայացրել առաջարկներ: Մեկ հարցում բոլորը, անկախ քաղաքական կողմնորոշումներից, միակարծիք են եղել՝ Հայաստանը պետք է ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն վարի: Նիստից հետո արտգործնախարարը ԶԼՄ-ների խնդրանքով պարզաբանել է, թե ինչու վարչապետը չի ընդունել սեպտեմբերին Լեհաստան այցելելու հրավերը:

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է լավ լուրերից: «Մուդիզ» վարկանիշային միջազգային ընկերությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը: «Այդ միտումների ֆոնին ձևավորվում են սպասումներ , որ առաջիկայում զարգացման հեռանկարները դիտվում են որպես կայուն»,- ասել է էկոնոմիկայի նախարարը:
Կառավարության որոշումների մասին. Գյուրիում կհիմնվի ազատ տնտեսական գոտի: Այն կխթանի օտարերկրյա ուղղակի ներդրումները, կստեղծվեն նոր աշխատատեղեր: Փոփոխություններ են առաջարկվել Քրեական և Քրեադատավարական օրենսգրքերում: «Ներկայացված նախագիծն օրենքով գողերի, այսպես կոչված, սխոդկաների, օբշչյակների» և այս կարգի այլ երևույթների մասին է, որպեսզի այս ամենի մեջ ներգրավված մարդիկ ենթարկվեն պատասխանատվության»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, նոր ուսումնական տարվան ընդառաջ, շարունակում է անակնկալները հանրապետության տարբեր մարզերում բնակվող աշակերտներին: Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքի և մարզկենտրոն Գավառի առաջին դասարանցիներին հիմնադրամը պայուսակներ և անհրաժեշտ գրենական պիտույքներ է նվիրել: Իսկ դրանք երեխաներին հանձնել են ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները և խոստացել՝ լավ սովորելու դեպքում անակնկալները Գագիկ Ծառուկյանի կողմից շարունակվելու են:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։